Ե՛Ս, Ե՛Ս, Ե՛Ս…
Արխիվ 12-16Ե՛Ս, Ե՛Ս, Ե՛Ս…
Ազգային ժողովում հարցերին պատասխանելիս ՀՀ գլխավոր դատախազ Կոստանյանը ցույց տվեց, որ մի կողմից տիրապետում է դեմագոգիայի բարձրագույն վարպետությանը, մյուս կողմից համեստությամբ չի տառապում: Իր ելույթներում ամենաշատ օգտագործվող բառը՝ ԵՍ-ն էր: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ դատախազի ելույթից.
Ես երբեք որեւէ հարցից չեմ խուսափում,
Ես պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր բառի համար,
Ես չեմ պատրաստվում անուններ հրապարակել,
Ես կրում եմ ե՛ւ իրավական ե՛ւ ցանկացած այլ պատասխանատվություն իմ որոշումների համար,
Ես վաղուց եմ գիտությունների թեկնածու,
Ես կարող եմ իրավաբանական այնպիսի տերմիններով խոսել, որ դուք մի քանի օր ման գաք՝ չգտնեք,
Ես որպես դատախազություն,
Երբ դիրքորոշումը հիմնավորված է ես այն հարգանքով եմ ընդունում,
Ես եւս կարող եմ էմոցիոնալ հարցադրումներին ադեկվատ պատասխանել,
Ես իմ ելույթում ասացի,
Ես հեռու եմ այն մտքից, եւ ինձ թույլ չեմ տա ասել, որ ամեն ինչ լավ է,
Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում,
Ես բոլոր ջանքերը գործադրել եմ արդարություն հաստատելու համար,
Ընդհանուր արդարության մասին ես հիմա չեմ պատրաստվում խոսել,
Լսում եք անում, լավ եք անում դա իմ հետ կապ չունի,
Ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել կետ-կետ ՄԻՊ-ի ներկայացվածը
Ես շատ ուրախ կլինեմ նստենք այդ դեպքերը հատ-հատ քննարկենք,
Ես չեմ համարում, որ ՄԻՊ-ի ասածը բացարձակ ճշմարտություն է,
Ես շատ լավ եմ պատկերացնում պառլամենտական աշխատանքը,
Ես ինքս պառլամենտարիզմի վերաբերյալ գիտական թեզ եմ պաշտպանել,
Եթե ապացույցները բավարարեն կդատեմ, ով ուզում ա լինի,
Ես ինձ չեմ կարող թույլ տալ նման շռայլություն,
Ես զարմանում եմ, որ որեւէ մեկը կարծում է, որ ես թերթերում բաց նամակի, կիսաբաց նամակի, փակ նամակի արդյունքում քրեադատավարական գործողություններ եմ կատարելու, ոչ,
Ես երբեք հանրային ճնշման արդյունքում ոչ մի բան չեմ արել, չեմ անի,
Աշխատում ենք՝ արդյունքները հետո կտեսնեք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
