Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ`ՀԷՑ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԹԱԼԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԵՍ ՎՊ-ԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»

Արխիվ 12-16

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ` ՀԷՑ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԹԱԼԱՆԻ

ՄԱՍԻՆ. «ԵՍ ՎՊ-ԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»

 

ԱԺ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում  ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեց ՀԷՑ-ում կատարված թալանի ու գողության մասին, որի վերաբերյալ երեկ խոսեց Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար  Երվանդ Զախարյանը: Մինչ  հարցը հնչեցնելը Տիգրան Ուրիխանյանը հիշեցրին  Գեւորգ Կոստանյանին, որ ԱԺ-ը քաղաքական ամբիոն է, որտեղից նրան կարող են ուղղվել քաղաքական հարցեր: Դատախազն ասաց, որ ինքը չի պատասխանել եւ չի պատասխանելու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերին: Գեւորգ Կոստանյանի խոսքով` քրեական գործ հարուցելու համար պետք  է հաղորդում  տրվի դատախազություն: Եթե բարձրացրած փաստի առթիվ կա որեւէ հաղորդում թեկուզ ԶԼՄ-ով, ապա կասեմ, որ դա ընդունեն ի գիտություն:

Տիգրան Ուրիխանյանն արձագանքելով Կոստանյանի պատասխանին` հետաքրքրվեց` արդյոք ՎՊ-ի հայտարարությունը հիմք չէ քրեական գործ հարուցելու համար: «ՎՊ-ից  ես փաստաթուղթ չեմ ստացել»,- արդարացավ դատախազը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ