ՆԱԽԱՐԱՐԸ ՀԷՑ-ԵՐԻ ՄԱՍԻՆ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ ՀԷՑ-ԵՐԻ ՄԱՍԻՆ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ
ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ էլեկտրական ցանցերում առկա մեծ կորուստների պայմաններում հնարավոր են եւ՛ գողություն եւ՛ կոռուպցիա: Սակայն նախարարությունը չունի հնարավորություն համապատասխան ստուգումներ անցկացնելու եւ չի տիրապետում գողության եւ կոռուպցիայի փաստերին: Այդ առթիվ ԱԺ պատգամավոր Տիգան Ուրիխանյանը նշեց, որ կարող են ներկայացնել եւ՛ փաստեր եւ՛ անուններ: Ի պատասխան Զախարյանը չմերժեց Ուրիխանյանի կողմից անունների փաստի առթիվ քննարկումներ կազմակերպելու հանգամանքը:
Անդրադառնալով Էներգետիկայի նախարարի հայտարարությանը գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը հայտարարեց, որ նախարարը քաղաքական սուբյեկտ է, հետեւաբար կարող էր քաղաքական նպատակներով օգտագործել կոռուպցիա եւ գողություն տերմինները: Այնուամենայնիվ դատախազը խոստացավ, որ եթե Երվանդ Զախարյանը հիմնավորի եւ հայտարարություն ներկայացնի ՀԷՑ-երում գողության եւ կոռուպցիայի մասին, ապա նա պարտավոր է հանձնարարել քրեկական գործ հարուցել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
