Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՄՈՏԻՎՆԵՐՈ՞Վ

Արխիվ 12-16

ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ

ՄՈՏԻՎՆԵՐՈ՞Վ

 

Ինչպես հայտնի է երեկ՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ըստ որոշ տեղեկությունների, մարզպետի որդու հետ կապված վերջին ծեծկռտուքի պատճառով սեւ ամպեր են կուտակվել սկանդալների կիզակետում անընդհատ հայտնվող հայր եւ որդի Խաչատրյանների գլխին եւ հասկանալով, որ այս անգամ հավանաբար չոր չեն դուրս գա ջրից, որոշել են նման բան կազմակերպել: Իսկ եթե անգամ այդպես չէ, ապա պատկերացնել կարելի է, թե քանի մարդ ատամ ունի Խաչատրյանների վրա: Հիշեցնենք, որ 90-ականն թվականների ոստիկանապետ Վանո Սիրադեղյանի վարորդը՝ գեներալ Բուդոն, կրակել էր ինքն իր մեքենայի վրա, երբ սկսեցին հասունացան Սիրադեղյանի շուրջ աղմուկները:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ