՛՛ԶԱՐՈՒՀԻ՛, ՍՈՒՐԻԿԻՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՍԱ, ԲԱՅՑ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԻ ԿՊԻ՛՛. ՍԵԴՐԱԿ ՍԱՐՈՅԱՆ
Արխիվ 12-16՛՛ԶԱՐՈՒՀԻ՛, ՍՈՒՐԻԿԻՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՍԱ, ԲԱՅՑ
ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԻ ԿՊԻ՛՛. ՍԵԴՐԱԿ ՍԱՐՈՅԱՆ
<<Ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է ճիշտ պահեն իրենց, որ չիջնեն էն աստիճանի, որ սկսեն պաշտոնյայի, քաղաքական գործչի ընտանիքներին կպնելու աստիճանին՝ նվազագույն պատկերացում անգամ չունենալով այդ ընտանիքի բարոյական նկարագրի վերաբերյալ: Մենք քաղաքական գործիչ ենք, իրար ինչ ասես կարանք ասենք, բայց չի կարելի հասնել ընտանիքին, էդ միակ սրբությունն է, որ դարերով մեզ պահել է, երբ մենք պետականություն չենք ունեցել՝ ընտանիքն է մեզ պահել: Իսկ այսօր, եթե դա էլ պղծենք, արդեն կպրծնենք, չի կարելի: Սա էր խնդիրը: Ես ընդամենը ասացի՝ Զարուհի մի արա, Սուրիկի ընտանիքին մի կպի, ինչ ուզում ես արա, Սուրիկին ինչ ուզում ես ասա, բայց ընտանիքին, էրեխուն պետք չի խառնել: Որովհետեւ Սուրիկի մասին ինչ էլ խոսի, մեկա իրան ճանաչողները գիտեն ինքն ով ա, Զարուհու անհիմն մեղադրանքներով չի, որ էդ մարդուն պետք է ճանաչեն: Սա էր ընդամենը, թե չէ, ես, մենք իրար հետ կիսելու ոչ մի բան չունենք: Նույն մարդու մասին, երբ շատ են խոսում՝ ժողովուրդն էլ ա հասկանում, որ էդի զակազ ա, թե ում զակազն ա անընդհատ Սուրիկին ու իր ա ընտանիքնի ներկայացնել հանցագործի լույսի ներքո՝ չեմ իմանում, բայց ամոթ իրանց: Չի կարելի մի մարդու մասին Աստծո տված ամեն օր գրել, որ կայքը բացում ես՝ Սուրիկ Խաչատրյան, Սուրիկ Խաչատրյան, հա ինչքան կարելի է: Քննադատություններին չասեցինք, որ կողմ չենք՝ քննադատեք, բայց չափի մեջ, ոչ թե ամեն շինծու բամաբասանքներով լվացրեք մարդկանց ուղեղը, ամոթ ա>>,-մեզ հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵԴՐԱԿ ՍԱՐՈՅԱՆԸ, ով քառօրյայի սկզբին խիստ զայրացավ եւ տեղից ռեպլիկներ սկսեց բաց թողնել Զարուհի Փոստնջյանին, ով ԱԺ նախագահին հարց ուղեց Սյունիքի մարզպետի եւ նրա որդուն վերագրվող հանցանքների մասին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
