Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՇԱԽՄԱՏԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՇԱԽՄԱՏԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ


Շախմատի մայիսյան հաղթանակների մեկնարկը տվեցին Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Արոնյանը Նովոսիբիրսկի "Սիբիրի" կազմում դարձավ Ռուսաստանի ակումբային առաջնության չեմպիոն:
Իսկ ահա շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը հաղթող ճանաչվեց մայիսյան տոներին նվիրված արագ շախմատի կանանց միջազգային մրցաշարում: Ստեփանակերտում անցկացված մրցաշարում Դանիելյանը հավաքել էր 6 միավորª կես միավոր առաջ անցնելով իր թիմակից Լիլիթ Մկրտչյանից: Մրցաշարին մասնակցել էր նաեւ Լեւոն Արոնյանի ընկերուհի Արիանա Կաոիլին, ով գրավել է 5-րդ տեղը:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաջողությունը զարգացնելու նոր հնարավորություն ունեն. նրանք Լիլիթ Գալոյանի, Մարիա Կորսովայի, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանի, Սուսաննա Գաբոյանի եւ Սիրանուշ Ղուկասյանի հետ մասնակցում են Վրաստանի Չակվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը, որը մեկնարկել է մայիսի 19-ին եւ կավարտվի մայիսի 30-ին:
Իսկ ահա գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ուժերը փորձում է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում: Մխիթարյանը չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր, աղյուսակը 4 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Յագո Դե Մուրա Սանտիագոն (Բրազիլիա): Այս մրցաշարի չորս հաղթողները իրավունք են ստանալու մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է 2015 թ. սեպտեմբերին Բաքվում:
Չորս տուրերից հետո նույնքան միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, վերջինս մասնակցում է Հունգարիայի Զալակարոս քաղաքում անցկացվող օփենում: Մելքումյանի հավակնությունները այս մրցաշարում խոստումնալից են, հայ գրոսմայստերը մեկ միավորով ետ մնում երեք առաջատարներից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ