Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԺՊՏԱԼ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌԻՑ

Արխիվ 12-16

ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԺՊՏԱԼ ՑՈՒՑԱՊԱՍՏԱՌԻՑ

Մարտի 6-ին Հայաստանում նախատեսված էր ՌԴ ժողովրդական արտիստուհի ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ "Նորից" մենահամերգը, որով  ինչպես երգչուհին էր հայտարարել, հրաժեշտ կտա բեմին: Սակայն, հայաստանյան հանդիսատեսը հիասթափվեց, երբ երգչուհու հիվանդության պատճառով, համենայնդեպս այդպես հայտարարվեց, մենահամերգը մեկ ամսով հետաձգվեց: Հիասթափությունը կրկնապատկվեց, երբ հայտարարվեց` Ալեգրովայի մենահամերգը կրկին հետաձգվում է: Դրան հաջորդեց տոմս գնած ու իրեն հոգեպես խաբված հանդիսատեսի բողոքն ու ճանապարհներ փնտրելը` գնված տոմսերը վերադարձնելու համար:
"Իրավունքի" հետ զրույցում համերգի կազմակերպիչ ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ դժվարացավ ասել, թե վաճառված տոմսերի քանի տոկոսն է վերադարձվել, բայց որ վերադարձվել է տոմսերի մի մասը, դա փաստ է: "Տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել, թե տոմսերի քանի տոկոսն են վերադարձվել: Այս հարցում մեր ընկերության պաշտոնական կայքը պատասխանում է յուրաքանչյուրին, ով ցանկանում է վերադարձնել տոմսերը: Սակայն պատասխանները դարձրել ենք մեխանիկորեն, քանի որ ժողովրդի մեծ մասը շատ գռեհիկ մեկնաբանություններ էր անում: Պարզապես զարմանում եմ, թե ինչու են մարդիկ գնել տոմսեր, եթե սիրում են այդ երգչուհուն, ուրեմն պետք է հասկանային, որ հանգամանքերի բերումով է համերգը հետաձգվել` խոսքը վերաբերում է մարդու առողջությանը: Այս անգամ համերգը կայանալու է, անկախ այն հանգամանքից, թե դահլիճում ինչ թվով մարդիկ կլինեն",- նշեց Զ. Մխեյանը: Նրա խոսքով` համերգի տոմսերի 92 տոկոսը վաճառվել է, իսկ այսօր վաճառքում այն տոմսերն են, որոնք մարդիկ վերադարձրել են. "Այն հանդիսատեսը, ով ուզում է վերադարձնել գնած տոմսերը, մեկ անգամ եւս նշեմ, որ տոմսերի գումարների համար պատասխանատվություն կրում ենք միայն մենք, ոչ թե դրամարկղը":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ