Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԵՎՐԱՏԵՍԻԼՆ" ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ "ՀԱՐԱՄԵՑ" ԿՈՆՉԻՏԱՆ

Արխիվ 12-16

"ԵՎՐԱՏԵՍԻԼՆ" ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ "ՀԱՐԱՄԵՑ" ԿՈՆՉԻՏԱՆ


Կարծես, այս տարի բոլորը երդվել էին` ոչ մի բացասական կարծիք կամ խոսք եվրատեսիլյան հայկական պատվիրակ հանդիսացող Genealogy խմբի մասին: Մինչ այս, միայն դրական կարծիքներ էին, քանի որ կազմակերպիչները բազմիցս նշել են, որ ոգեշնչվել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի գաղափարով` խմբի 5 մասնակիցները 5 տարբեր աշխարհամասերում բնակվող արմատներով հայեր են, որոնց միավորում է Հայաստանը` Ինգա Արշակյանը: Ու ամեն ինչ, կարծես թե, ընթանում էր "պայմանավորվածության" համաձայն, այնինչ անդորրը կրկին խախտեց Կոնչիտան: Ավելի ճիշտ, Կոնչիտան իր համար քայլում էր կարմիր գորգի վրայով, ու հայկական պատվիրակությունից Եվրոպա աշխարհամասը ներկայացնող Եսսայի Ալթունյանը, չգիտես ինչու, որոշեց իր ուսերին ծածանող եռագույն դրոշով ծածկել Կոնչիտայի մերկ ուսերը: Շատերն այն համարում են PR-ի լավագույն տարբերակ, գուցե կազմակերպիչներն էլ են առաջնորդվել այդ սկզբունքով, բայց... Շատերը նույնիսկ արդարացնում են այդ քայլն ու հորդորում տոլերանտ լինել, բայց ինչպես դերասան, շոումեն Արտյոմ Մարկոսյանն է ասել. "Տո թքած ունեմ ես տոլերանտության վրա էլ, սեռական փոքրամասնությունների ու դրանց իրավունքների եւ հավասարության վրա էլ, դրանց պաշտպանողների ու սատարողների վրա էլ ու նման PR-ի վրա էլ: Մեր ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ սրբություն է, որի ներքո ու որի համար հազարավոր արժանի հայ զավակներ, հերոս, կարգին ՏՂԵՐՔ կռվել են ու իրենց կյանքն են տվել, որը միշտ բարձր է եղել, ինչպես մեր արժանապատվությունը: Իսկ այսօր հայտնվում է ինչ-որ  վիժվածքի, դեգեներատի ուսերին գցած: Լավ, ասեմ ավելի ցիվիլ ու միջազգային լեզվով` "ՊԻԴԱՌԱՍՏԻ" ուսերին… Ինչ, հիմա էլ պիտի ոմանք ասեն. "Դուք չե՞ք պատկերացնում, թե էտ չոլի կոնչիտայի ուսերին դրոշը գցելով` ինչքան մարդ Հայաստանը ճանաչեց": Է հետո՞: Ուրի՞շ: Ով նման բան ասի, իմ անձնական թշնամին է: Պետք չէ մեզ նման ձեւերով հավելյալ ճանաչում, սա իմ համոզմունքն է, որը վստահ եմ ինձ հետ կիսում են շատերը…",- ասել է շոումենն ու մի դիտարկում եւս արել. "Այս տարվա "Եվրատեսիլին" մասնակցելը պարզապես ելույթ չէ` բարձր տեղ գրավելու համար, այլ առաքելություն, ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ, որը պետք է կատարել պատվով, արժանավայել ու հային վայել: Այդքան հզոր ու գեղեցիկ արված քայլերին ավելացնել եւս մեկը` չկորցնելով սեփական գենետիկ կոդով ձեւավորված արժեհամակարգը, որ աշխարհամասից ուզում ես եղիր… Չի կարելի անել քայլեր, որոնք հետո պետք է փորձեն արդարացված լինել` ինչ-որ հիմար պատճառաբանումներով ու հանգամանքներով: Կոնկրետ ինձ համար այս դեպքում, անընդունելի է յուրաքանչյուր պատճառաբանում: Տա Աստված, որ հաջող հանդես գանք, համոզված եմ` այդպես էլ կլինի եւ մեր ԵՌԱԳՈՒՅՆԸ հպարտ կծածանվի ու կխորհրդանշի մեր հերթական հաղթանակը":
Հուսանք, ամեն ինչ հենց հաղթանակով էլ կավարտվի, այլապես ոչ մի արդարացում չի լինի:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ