Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՌԻԳԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Արխիվ 12-16

ՌԻԳԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ
ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ


Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի կունենա Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Դեռեւս շաբաթներ առաջ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, թե գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է համագործակցության նոր համաձայնագիր: Սրան զուգահեռ` Արեւելյան գործընկերության հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսը հայտարարել էր, որ գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է մշակվի նոր պայմանագիր` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Միաժամանակ դեսպանն ընդգծել էր, որ Ռիգայի գագաթնաժողովը կարեւոր իրադարձություն է լինելու ինչպես ԵՄ Խորհրդում նախագահող Լատվիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար, քանի որ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից հետո եվրոպական աշխարհամասում տեղի ունեցան էական փոփոխություններ:
Անդրադառնալով առաջիկա գագաթնաժողովին` "Իրավունքը" հայաստանյան մի շարք վերլուծաբաններից փորձեց ճշտել, արդյո՞ք Ռիգայում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կստորագրվի նոր պայմանագիր, եւ գագաթնաժողովից հետո քաղաքական ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` կար ժամանակ, երբ Հայաստանը մոտ էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը:  Սակայն պայմանագիրը չստորագրվեց քաղաքական փոփոխությունների հետեւանքով. "Սկզբնական շրջանում դիրքորոշումն ավելի կոշտ էր` կամ ասոցացման պայմանագիր, կամ` ոչինչ: Այս պայմաններում Հայաստանը բնականաբար չէր կարող գնալ մի փաստաթղթի նախաստորագրմանը, որը մշակված է եղել` հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը: Հայաստանը, որն ուներ կառուցողական դիրքորոշում եւ միաժամանակ հաշվի էր առնում ձեւավորվող նոր իրավիճակը` հակված էր ԵՄ-ի հետ շարունակել համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսին է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումները եւ այլն: Այդ ուղղությամբ կար երկկողմանի հետաքրքրություն, ինչը ապացուցեցին նաեւ եվրոպական կառույցները, որոնք հատկացրեցին բյուջե` այդ գործողությունները իրականացնելու համար: Ճիշտ է, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության մասին նոր փաստաթղթի մշակման եւ ստորագրման մասին պարբերաբար գուցե խոսում են, սակայն դժվար է ասել`կստորագրվի այդ փաստաթուղթը, թե` ոչ: Այնուամենայնիվ, կարեւորը գուցե այն է, որ համագործակցությունը, որն սկսվել էր տարիներ առաջ, այսօր գտել է իր շարունակությունն այն ձեւաչափի մեջ, որը կարող է բերել որոշակի դրական զարգացումներ` երկու կողմերի համար: Այսինքն` Ռիգայից շարունակվելու է Հայաստան-ԵՄ համագործակցությունը":
Քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ փաստեց, որ փաստաթղթի մասին այնպիսի զգուշավորությամբ են խոսում, որ կասկածներ են առաջացնում ռիսկերի մասին, իսկ թե որ դաշտում են գտնվում ռիսկերը, կարելի է միայն դատողություններ անել. "Խոսքը հավանաբար այն մասին է, որ փորձ է արվում այնպիսի փաստաթուղթ մշակել, որը չհակասի ԵՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին: Հետեւաբար, այս առումով ռիսկեր կան: Սրան էլ գումարենք նաեւ Ռուսաստանի վերաբերմունքը ընդհանուր առմամբ Արեւելյան գործընկերության ծրագրերի նկատմամբ: Մեկ բան ակնհայտ է, որ կստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, որը, կարծում եմ, առավելապես կլինի քաղաքական բնույթի: Այս գագաթնաժողովին մեկ բան է հստակ հայտարարվել, որ Եվրոպան պետք է տարբերակում մտցնի տարբեր երկրների հետ իր աշխատանքում: Խոսքը վերաբերում է մի կողմից Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային, որոնք ունեն եվրաինտեգրման հստակ օրակարգ, մյուս կողմից` Հայաստանին, Ադրբեջանին ու Բելառուսին, որոնց հետ նույն խորությամբ համագործակցությունը չի ստացվում, բայց կարող են ստեղծվել որոշակի ձեւաչափեր: Իսկ թե ի՞նչ այլ նորամուծություններ կլինեն Ռիգայի գագաթնաժողովից հետո, ցույց կտա ժամանակը":
Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ նշեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին  ընդամենը խոսակցություններ են շրջանառվում. "Այս պահին չկան փաստեր եւ որեւէ պաշտոնական տվյալներ, որ իրոք Ռիգայում կստորագրվի Հայաստան-ԵՄ համագործակցության մասին համաձայնագիր: Իհարկե, Հայաստանը կարող է համագործակցել ԵՄ-ի հետ եւ պարտադիր չէ, որ համագործակցությունը լինի այն ձեւաչափով, որով մյուս երկրներինն է: Համագործակցությունը կարող լինել տարբեր ձեւաչափով, եւ ըստ էության այդպես էլ լինելու է: Ամեն դեպքում, քաղաքական, օրենսդրական կապերը չեն խզվելու, բոլորի հետ պետք է գտնել համագործակցության եզրեր":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ