Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ԲԱՌԵՐՈՎ ԱՄԵՆ ՄԵԿՆ ՈՒԶՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ ԻՆՔՆ ԱՎԵԼԻ ՍՐՏԱՑԱՎ Է»

Արխիվ 12-16

«ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ԲԱՌԵՐՈՎ ԱՄԵՆ ՄԵԿՆ
ՈՒԶՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՈՐ ԻՆՔՆ ԱՎԵԼԻ ՍՐՏԱՑԱՎ Է»


Քաղաքական դաշտում շարունակում է թիվ մեկ քննարկման թեման մնալ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը: Ոմանք փորձում են ծառացած խնդիրն օգտագործել` ի շահ իրենց ակտիվացման, իսկ մյուսներն էլ լուծման ճանապարհներ են փնտրում: Եվ մինչ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը փորձում են լուծել կամ ավելի բարդացնել էլեկտրաէներգիայի սակագնի թնջուկը, ՀՀ արտաքին քաղաքականությունում նոր զարգացումներ են սպասվում: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:


«ԿՈՄՊԼԵՔՍ ԼՍՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵՆՔ»

-Պարոն Բաղդասարյան, նույնիսկ ԱԺ միջանցքներում շաբաթվա քննարկման թեման էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խնդրի ուսումնասիրությունը պատկերացնում է խորհրդարանական լսումների, իսկ ՀԱԿ-ը` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջոցով: Իսկ ինչպիսի՞ լուծման ճանապարհ է տեսնում քաղաքական մեծամասնությունը:
– Ոչ միայն «Բարգավաճ Հայաստանը» կամ մյուսները, այլ ընդհանուր բոլորս տեղեկատվության լուրջ կարիք ունենք: Հանրապետական խմբակցությունը նույնպես համապատասխան քայլեր է նախաձեռնել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ժամանակ է խնդրել, որպեսզի ծանոթանա ՀԷՑ-ի ներկայացրած բավականին հաստափոր, մոտավորապես 4 հազար էջանոց փաթեթին եւ հետո նոր կարողանա սպառիչ պատասխանել մեր բոլոր հարցապնդումներին: Եվ այդ հարցապնդումները պետք է ուղղվեն ոչ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այլ նաեւ ՀԷՑ-ին, Էներգետիկայի նախարարությանը: Մենք կոմպլեքս լսումներ պետք է կազմակերպենք, որպեսզի խնդիրը կարողանանք հասկանալ: Իրոք, խնդրին շատ լուրջ ենք վերաբերվում եւ պետք է հասկանանք դրա հիմնավորումները եւ թանկացումներ ծնող պատճառները:
–Չե՞ք կարծում, որ այս խնդիրը ոչ թե նոր է ծագել, այլ առավել խորը հիմքեր ունի:
– Միանշանակ, դրա հետ համաձայն ենք եւ այդ իսկ պատճառով պետք է հասկանանք, թե ինչ թերացումներ են եղել, եւ այդ կորուստների, այդ վնասների պատճառները որոնք են: Մենք բոլորս ենք շահագրգռված խնդրի լուծմամբ, մինչդեռ այսօր ամպագոռգոռ բառերով ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի սրտացավ է: Բայց, վերջիվեջո, բոլորը պետք է նկատի ունենան, որ այս կառավարությունը ստեղծել է քաղաքական մեծամասնությունը եւ պատասխանատվություն է կրում դրա համար: Հետեւաբար, մենք ամենաշահագրգռված կողմն ենք:

ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐՆ
ԻՆՔՆԱԿՈՉ ԵՆ


–Իսկ ինչպե՞ս կգնահատեք, որ այս ֆոնին ընդդիմությունն է կրկին ակտիվություն ցուցաբերում:
– Ընդդիմությունը, բնականաբար, դիվիդենտներ հավաքելու համար  նմանատիպ երեւույթներ է փնտրում, որպեսզի ավելի ակտիվանա: Բայց իրենք էլ գիտեն, որ հիմնականում խնդիրներին հանգուցալուծում տվողը քաղաքական մեծամասնությունն է: Սա իրենք լավ գիտակցում են եւ տեղեկացված են, որ մեծամասնությունը հետեւողական է այս հարցի շուրջ, դրա համար էլ ցանկանում են իրենք էլ իրենց մասնակցությունն ունենալ այս հարցում:
–Մայիսի 21-ին եւ 22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կկայանա Արեւելյան գործընկերության գագաթաժողովը: Ըստ Ձեզ, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այնտեղ Հայաստան-Ադրբեջան հանդիպումից` արցախյան հիմնախնդրի հարցում:
– Բնականաբար, արցախյան հարցը ե՛ւ Ռիգայում, ե՛ւ բազմաթիվ տեղերում մեզ համար ամենաարդիական խնդիրներից մեկն է, որ բարձրացվում է: Ասեմ, որ որեւէ ֆունդամենտալ լուծում այդտեղ չի կարող լինել, բայց առաջընթաց կգրանցվի հարցի շուրջ: Ի վերջո, սա եւս մեկ առիթ է, որ համայն աշխարհին կարողանանք տեղյակ պահել մեր խնդիրների մասին եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ճանապարհները նորից բարձրաձայնենք այնտեղ:
– Ի դեպ, Արցախում Հանրապետական կուսակցություն է ստեղծվել, այն որեւէ կապ ունի՞ հայաստանյան ՀՀԿ-ի հետ:
– Այն բացարձակապես կապ չունի Հանրապետական կուսակցության հետ: Դրանք ինքնակոչ ինչ-որ երեւույթներ են, որոնք ցանկանում են իրենց իմիջը ձեւավորել մեր կուսակցության անունով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ