Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՈՒ ԻՆՉՈՒ ԵՆ ՆՄԱՆ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ "ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՆԵԼ"

Արխիվ 12-16

ՈՒ ԻՆՉՈՒ ԵՆ ՆՄԱՆ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ "ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՆԵԼ"


Եվ այսպեսª վաղը Ռիգայում մեկնարկում է Եվրամիության բավականին չարչրկված` "Արեւելյան գործընկերության" երկօրյա գագաթաժողովը: Այդ միջոցառումից սպասելիքները վերջին ամիսներին թեեւ մասնավորապես հայաստանյան արեւմտամետներին մի լավ ոգեւորել էին, սակայն դրա նախաշեմին անգամ հուսահատ տրտնջոցներ չեն լսվում. ամեն ինչ շատ պարզ է, մեզ վերաբերող առավելագույնը, որ սպասվում է, դա Հայաստանի եւ ԵՄ-ի ինչ-որ "դեժուրնի" հայտարարությունն է:

ՌԻԳԱՅԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Բայց փոխարենըª "դրսից" լավատեսական գնահատականներ դեռ հնչում են: Օրինակª հյուրընկալող Լատվիայի արտգործնախարարության "Արեւելյան գործընկերության"  հարցերով դեսպան Յուրիս Պոյկանսն էր մի փոքր ոգեւորվել, թեª գագաթաժողովում կարող է հայտարարվել ԵՄ եւ Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթաց սկսելու մասին. "Թեեւ դա Ասոցացման համաձայնագիր չէ, բայց այն բխում է Հայաստանի շահերից":
Արդեն նաեւ զավեշտի է նմանվում. պատկերացրեքª ինչ-որ Պոյկանս իր համար հանգիստ Լատվիայում նստած, Հայաստանի շահերի մասին է մտածում: Միգուցե նաեւ լացել է, երբ Հայաստանը "ի վնաս" իր շահերի, Եվրասիական միություն մտավ, բայց հետաքրքիրը դա չէ: Շատ ավելի կարեւոր է այդ հարցը, թե ԵՏՄ-ին հիշատակված անդամակցությունից հետո, վերջին հաշվով, այդ ի՞նչ պայմանագրի մասին են այսքան համառորեն խոսում, ի՞նչ ռեալ բան այն կարող է ենթադրելª քաղաքական բնույթի "բարի ցանկություններից" զատ: Եվ, վերջապես, ո՞ւմ է պետք այն պայմանագիրը, որը ո՛չ Հայաստանին է որեւէ ռեալ բան տալիս, ո՛չ էլ, առավել եւս, ԵՄ-ին: Վերջին հաշվովª բոլորն էլ քաջ գիտակցում են, որ քանի դեռ Հայաստանը ԵՏՄ կազմում է, նրան արեւմտյան, այսինքնª հակառուսական դաշտ ¥ինչքան էլ, որ մասնավորապես սույն Պոյկանսն ասի, թեª "Արեւելյան գործընկերություն" կոչվածն ամենեւին էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ¤ տեղաշարժելու եւ որեւէ տարբերակ չկա, թեկուզ մեկի փոխարեն տասը նման "բարի ցանկությունների" համաձայնագիր ստորագրվի: Ուրեմն էլ ինչո՞ւ են համառորեն խոսում նման պայմանագրից, թերեւս պատկերացում անգամ չունենալով, թե այնտեղ ինչ են գրելու:
Մյուս կողմից էլ հասկանալի է, որ ամեն ինչ այդքան պարզ չէ: Մասնավորապես, եթե այս համառությամբ խոսվում է նման պայմանագրից, ապա դա արդեն իսկ հուշում է, որ նման փաստաթուղթը, ընդ որում, անկախ, թե այնտեղ ինչից է խոսվելու, ինչ-որ մեկին պետք է: Եվրոպական լիդերներինª Գերմանիային եւ Ֆրանսիային հազիվ թե այն որեւէ բան տա:
Գերմանիան, որ նոր-նոր է սկսել համաշխարհային քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել, հիմնականում կենտրոնացած է եվրոպական խնդիրների եւ նույն "Արեւելյան գործընկերության" արդյունք ուկրաինական ճգնաժամի վրա, եւ հաստատ հարավկովկասյան տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում ինչ-որ գլոբալ շահերի ետեւից ընկած չէ: Իսկ Ֆրանսիան, որ Հայաստանի հետ ունի երկկողմ առանձնակի հարաբերություններ, հազիվ թե ցանկանա դրանց "արանքում", որպես միջնորդի, "Արեւելյան գործընկերության" հայտնվելը:
Չնայած նոր բան չէ, որ ի սկզբանե էլ "Արեւելյան գործընկերության" ճարտարապետը ԱՄՆ-ն էր, եւ ներկայումս էլ, հաշվի առնելով, որ այդ ծրագրով հիմնականում Վաշինգտոնի արեւելաեվրոպական խամաճիկներն են շարունակում զբաղվել, դժվար չէ կռահել, թե ում է պետք Հայաստանի հետ նման "տափակ" փաստաթղթի կնքումը: Թե ինչ նպատակով, կարելի է հազար ու մի բացատրություն գտնել: Սակայն կա մեկ հանգամանք, որը ներկայիս իրողությունների պարագայում առանձնահատուկ կերպով է կարեւորում Վաշինգտոնի համար հարավկովկասյան տարածաշրջանը:

"ԱՖՂԱՆԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ"

Այն, որ ԱՄՆ-ի "պատժիչ արշավանքը" ռուս-չինական արդեն հստակ տեսանելի դարձող դաշինքի շուրջ որակական նոր փուլ է մտնում, ընդ որում, ավելի շատ ստանալով հակաչինական բնույթ, վերջին ժամանակներս գնալով ավելի է հիմնավորվում: Համենայնդեպսª անժխտելի փաստ է, որ ռուս-չինական, եւ Մերձավոր Արեւելքում էլª Իրանի մասնակցությամբ առանցքը, որը մահացու վտանգ է ԱՄՆ-ի համար, արդեն իսկ սկսել է հստակորեն ուրվագծվել: Մինչդեռ այդ առանցքի դեմ ինչ-որ գործնական քայլերի համար, առանձնահատուկ կարեւորություն է ստանում Ասիայի ողջ կենտրոնական հատվածը վերահսկող Աֆղանստանի դերը: Ըստ այդմ էլ, ինչպես առիթ ունեցել էինք ենթադրել մեր վերջին համարներից մեկում ¥թիվ 53¤, հենց Աֆղանստանի համար ռազմավարական պայքարն է, որ այս փուլում մղվելու է առաջնային պլան: Ավելին, որ այդ պայքարի հիմնական ուղղություններից մեկը լինելու է այս չարաբաստիկ հարավկովկասյան տարածաշրջանը:
Եվ ահա նախօրեին, երբ Չինաստանում սկսեցին խոսել դոլարի համաշխարհային կարգավիճակին հասցվելիք "գլխավոր պատերազմն" սկսելու մասին, Ռուսաստանն էլ իր հերթին ձեռնարկեց քայլ, որը, մեղմ ասած, անորոշ վիճակում է դնում Աֆղանստանում ամերիկյան զինուժի ճակատագիրը: Խոսքը ՌԴ վարչապետ Մեդվեդեւի որոշման մասին է, որով արգելվում է Ռուսաստանի տարածքով ՆԱՏՕ-ի բեռների տրանզիտային տեղափոխումը ¥նաեւª օդային¤ դեպի Աֆղանստան: Հիմնավորումն այն է, որ լրացել են այդ երկրում ՄԱԿ-ի կողմից թույլատրված խաղաղասիրական առաքելության ժամկետները: Չնայած դրանª Վաշինգտոնի ծանր ճնշումների արդյունքում պաշտոնական Քաբուլը ստորագրեց փաստաթուղթ, որով ամերիկյան զինուժի մի զգալի մասը մնաց Աֆղանստանում: Բայց ահա այն բանից հետո, երբ Ռուսաստանը փակում է իր տարածքով այդ զորքի մատակարարումների ճանապարհը, իսկ մյուս հնարավոր ուղի համարվող Պակիստանը ¥հարեւան Հնդկաստանի հետ միասին¤ մայիսի 9-ին Մոսկվայի շքերթում իր ներկայությամբ ֆիքսեց, թե աշխարհաքաղաքական որ դիրքերում է, ԱՄՆ-ի աֆղանական զորքերը հայտնվում են իսկական շրջափակման մեջ: Իհարկեª կա այդ զորքերին դուրս բերելու տարբերակը: Բայց այդ դեպքում Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան-Իրան ողջ աշխարհաքաղաքական, եւ, որ ավելի կարեւոր էª աշխարհատնտեսական տիրույթը պարզապես կփակվի ԱՄՆ-ի առաջ, եւ վերջ ամերիկյան հեգեմոնիային:
Մի խոսքովª պետք է "փրկել" Աֆղանստանը, այսինքնª սկսում է մատակարարումների միակ հնարավոր տարբերակը ¥թեկուզեւª դեռ միայն օդային¤ դառնալ Թուրքիայիցª Հարավային Կովկասով եւ Թուրքմենստան-Ուզբեկստան հատվածով Աֆղանստան ուղին: Իսկ դա, ինչպես նշեցինք, մեր տարածաշրջանին "հաճելի" ժամանակներ է խոստանում:
Հասկանալի է, Հարավային Կովկաս-Աֆղանստան տարանցման դեպքում հիմնական շեշտը դրվելու է Վրաստան-Ադրբեջան հատվածի վրա: Իսկ Հայաստանին ԵՄ-ի հետ ինչ-որ ծրագրերի միջոցով գոնե մի քիչ "դեմոկրատացնելը" ավելի շատ նմանվում է ավելորդ ռիսկերից խուսափելու ցանկության:
Բայց ամեն դեպքում չմոռանանք այն պատմական օրինակը, թե ինչ վիճակի հասավ ԽՍՀՄ-ըª ժամանակին Աֆղանստանից դուրս գալուց հետո:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ