Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Միայն դու էիր պակաս` ինչքան էլ զարմանալի լինի, իր կարծիքը Արցախի հարցի շուրջ հանկարծ որոշեց հայտնել ծերացած եւ քաֆթառացած տխրահռչակ ՊՈԼ ԳՈԲԼԸ: Նա մի բոլ տրտնջաց, որ որդի Ալիեւը հայր Ալիեւից էապես թույլ է, ու այդ պատճառով 15 տարվա վաղեմությամբ Քի Վեստում եղած իրավիճակը, երբ Քոչարյանը քիչ էր մնում Մեղրին փոխանակեր Լաչինով, չի կարող կրկնվել: "Համոզված չեմ, որ Ադրբեջանի ներկա նախագահն ունի փոխզիջման գնալու նույնքան հնարավորություն: Կարծում եմ, Իլհամ Ալիեւն ավելի շատ է կախված տարբեր ուժերի շահերից եւ դրա պատճառով չի կարող հեշտ գնալ այն փոխզիջումներին, որոնք հնարավոր էին իր հոր համար",- դառնորեն տրտնջաց այդ չարագուշակ դեմքը: Ինչեւէ, հուսանք, որ Գոբլի առաջարկներն այլեւս երբեք չեն դառնա որեւէ բանակցության առարկա:
Միաժամանակ մեզ զարմացրեցին եւ մեր ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԸ: Ձգտելով նկարագրել, թե ինչքան "քըխ" բան է լինել ԵՏՄ-ում` Ռուսաստանի կողքին, նրանք, որպես "հեղինակություն" մեջբերեցին ոմն Վիտալի Պորտնիկովի, ում համարեցին ուկրաինական քաղաքագետ. "Տնտեսական եւ քաղաքական կրախն այս երկրներում անխուսափելի է, ուստի սահմանները հստակ պետք է լինեն, այս երկրներում արձանագրվելու է քաղաքական կառավարման եւ այլ ոլորտների կրախ` այս երկրների բնակչությունների համար անկանխատեսելի հետեւանքներով": Զարմանալի է, որ մեջբերում ենք մի անձնավորության կարծիք, ում համասեռամոլական արկածների տեսագրությունները ժամանակին զվարճացրել են ամբողջ Ուկրաինային: Լավ, է գոնե Կոնչիտային` որպես փորձագետ չեն ներգրավում:
Իսկ արցախյան պատգամավոր ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ, ով չի մոռացել իր լրագրողական անցյալը, բավականին դիպուկ բնութագրել է համացանցում շրջանառվող լուրը, իբր Ժիրինովսկուն եւ Զյուգանովին հավաքագրելու համար Ադրբեջանը ծախսել է կես միլիարդ դոլար. "Ժիրինովսկու ամենաակնառու "ադրբեջանամետ" տեակետը փոխացել է haqqin.az-ի խմբագիրը` հարցազրույցի միջոցով: Այն հանգում է հետեւյալին. "ԼՂՀ հարցը պետք է լուծվի Ռուսաստանի հովանու ներքո, հակամարտության գոտում պետք է ռուս խաղաղապահներ լինեն, իսկ մնացածը թող ժամանակը որոշի": Եթե դրա դիմաց Ալիեւի վարչախումբը նրան մի քանի դոլար է նվիրել, ապա արժե Ժիրինովսկուն հատուկ շնորհակալություն հայտնել ամբողջ աշխարհի "ադրբեջանցիների առաջնորդին" հայտնի կենդանու տեղ դնելու համար":
Եվ քանի որ խոսք գնաց ԲԱՔՎԻ մասին, չենք կարող չարձանագրել այնտեղի  բարձրահարկի տպավորիչ հրդեհը, որը առնվազն 16 զոհ է խլել: Իսկ պատճառը զարմանալիորեն պարզունակ է` դեռեւս Խրուշչեւի ժամանակով կառուցած տգեղ բարձրահարկերը համաեվրոպական խաղերին ընդառաջ` շտապ երեսպատել են էժան եւ բավականին գեղեցիկ տեսք ունեցող, բայց դյուրավառ պլաստիկով, որը շատ հեշտ բռնկվում է եւ արագ վերածվում հսկայական հրավառության: Դե ինչ, եթե մազութային սուլթանատի բռնապետը իր "համաեվրոպական" ամբիցիաների համար պետք է նաեւ զոհեր մատուցի խորովված  հայրենակիցների տեսքով` դա իր պրոբլեմն է, մենք չէ, որ պետք է դրանց համար դարդ անենք: Չնայած, զարմանալիորեն, մեզանում էլ հայտնվեցին բավականին շատ կեղծ մարդասերներ, ովքեր դարդ արեցին: Բայց ինչի վրա հաստատ դարդ կանի մազութային սուլթանը` իր ժամանակավոր այլ զոհաբերության վրա: Բաքվում հավաքում են նախկին եւ ներկա նախագահներ Հեյդար եւ Իլհամ Ալիեւների մեծ դիմանկարները, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքի բոլոր մայրուղիներում ու հրապարակներում` գովազդային վահանակների վրա: Այդ մասին հայտնում է contact.az-ը: Նշվում է, որ հավաքում են նաեւ նրանց խոսքերն ու հայտնի արտահայտությունները, որոնք ստորգետնյա անցումների պատերի վրա էին` ոսկյա տառերով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ