Ըստ վստահելի աղբյուրի` կիրակի առավոտյան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ընդունել է համասեռամոլապաշտպան մի շաք ՀԿ-ների ներկայացուցիչներին եւ հայտնել նրանց, որ Վաշինգտոնը զորակցում է "հավասար իրավունքներին բոլորի համար":
Նույն աղբյուրի վկայությամբ` հենց տեղում սկզ բունքային լուծում է ստացել մի շարք "փոքր դրամաշնորհների" խնդիրը հենց այդ կազմակերպությունների համար: Միաժամանակ նաեւ ցուցում է տրվել լրատվական դաշտում տարածել պնդումներ, իբր Մոսկվայի ճնշման պատճառով է, որ Հայաստանը Ռիգայում չի ստորագրելու էական որեւէ փաստաթուղթ, եւ իբր Կրեմլը սպառնացել է "Ուկրաինական իրավիճակ" ստեղծել Հայաստանում, եթե ԵՄ-ի որեւէ ռեալ բան ստորագրվի: Ճիշտ է, այդ ամենը հնչում է որպես աբսուրդ, սակայն դեռ Գեբելսն էր նկատել, որ ինչքան ավելի անհավանական լինի սուտը, այնքան ավելի լավ կհավատան դրան: