"ԱՅՍՊԵՍ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ ԲԻԲԻՆՆԵՐԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ"
Արխիվ 12-16Բոլորս գիտենք, թե բազմաբնակարան շենքերի մեծ մասում հոսանքալարերն ինչ վտանգավոր վիճակում են, թքած-կպցրած եւ ամեն րոպե` հրդեհի բուն: Ուրեմն, երեկ` մայիսի 18-ին, Երեւանի քաղաքապետի ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կոմունալ վարչության պետը զեկուցեց, որ էլեկտրական ցանցը պարտավորություն ունի վերանորոգել ինչ-որ թվով բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, հավանաբար նկատի ունեն շենքերի հոսանքալարերի վերոնշյալ խայտառակ վիճակի վերանորոգումը, սակայն միջոցներ չունենալու պատճառով դեռեւս ոչ մի շքամուտք չեն վերանորոգել: Ողբամ մեզ, հայ ժողովուրդ: Ահա այսպես են թալանում մեր ժողովրդին բիբինները:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ Facebook-յան էջից
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
