ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԻՐԵՆ ԱՆՏԵՍՎԱԾ Է ԶԳՈՒՄ
Արխիվ 12-16Երեկ Աժ-ում քննարկվում էր "Հանրաքվեի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագիծը, որի ժամանակ "զարմանահրաշ" մտքեր արտահայտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Ըստ նրա` պետք է հեռուստատեսությամբ հանրաքվեին կողմ եւ դեմ քաղաքական ուժերի համար հավասար հարթակ ապահովել: Հավանաբար, պարոն Զուրաբյանը սրտնեղել ու իրեն անտեսված է զգացել` վերջին օրերին անընդհատ հեռուստաեթերներում տեսնելով ԱԺ ՀԱԿ խմբակցության, բայց այս խմբակցության հետ որեւէ աղերս չունեցող պատգամավոր, "Ազատություն" կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
