Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԻ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ

Արխիվ 12-16

ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
ԱՆԳԱՄ ՀՈՍԱՆՔԻ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ ՉԷՐ ԲԱՑԱՌՈՒՄ


Եվ այսպեսª էլեկտրաէներգիայի թանկացման թեման կրկին "թեժ" օրակարգում է: Կրկին, քանի որ վերջին երկու տարիներին այդ թեման արդեն երրորդ անգամ է օրակարգ գալիս: Ընդ որում հիշեցնենքª նախորդ երկու թանկացումները հանրագումարում կազմեցին 40 տոկոս: Իսկ երկու տարում 40 տոկոսը, դա, կոպիտ ասած, տարեկան 20 տոկոս է, այսինքնª հիպերթանկացում: Ու եթե այդ արտառոց փաստից հետո նորից ենք հոսանքի թանկացումից խոսում, ապա դա նշանակում է, որ համակարգում արտառոց իրավիճակ, այնուամենայնիվ, կա: Մի խոսքովª այս նոր թանկացումից գլուխ հանելու համար նախ տեղին կլինի վերադառնալ այն երկու թանկացումներին:

ՈՒ ՆՈՐԻՑ ՍԱԿԱԳԻՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Այսպիսովª այս նոր թանկացումից հետո ինչքանո՞վ օբյեկտիվ գին կսահմանվի: Հարցի պատասխանն այս պահին պարզապես չկա, հաշվի առնելով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է ¥ՀԾԿՀ¤, թե դեռ նոր է սկսել իր հաշվարկները: Լավ, սպասենք, մինչեւ հանձնաժողովը կհաշվի-կվերջացնի, բայց նաեւ չմոռանալով մեդալի մյուս երեսը:
Հենց այդ "մյուս երեսի" համար էլ մոտ մեկ տարով ետ գնանքª բերելով այդ օրերին երկրորդª մոտ 4 դրամանոց թանկացման առնչությամբ բազում հայտարարություն-բացատրություններից մեկը, որը ներկայացրել էր հանձնաժողովը. "ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրել է... մասնակցել է էլեկտրական էներգիայի սակագների վերանայման թեմայով շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպած քննարկումներին եւ հանդիպումներին... լսումներին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ հանրային խորհրդում, ունեցել է մի շարք հանդիպումներ տարբեր ԶԼՄ-ների, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների եւ քաղաքացիների հետ: Նրանց տրվել են համապատասխան պարզաբանումներ եւ հիմնավորումներ էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ...": Մի խոսքովª հանձնաժողովը նախորդ թանկացման հարցը, ինչպես ինքն էր պնդում, քննարկել է բոլորի հետ: Եվ եթե դրանից հետո որոշեց մոտ 4 դրամով սակագինը բարձրացնել, ապա մեզ էլ մնում է "ընդունել", որ այդ կերպ սահմանել է օբյեկտիվ սակագին: Բացի այդ, եթե մեկ տարի առաջ ամեն ինչ այդքան մանրակրկտորեն ուսումնասիրել են, հիմա պետք է, որ նոր սակագնի հարցը շատ ավելի հեշտանար. պարզապես պետք է գումարել-հանել այս տարվա ընթացքում եղած այն փոփոխությունները, որոնք ազդում են սակագնի վրա, եւ կստացվի վերջնական թիվը: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ, որ դրանից մեկ տարի առաջ եւս մեկ անգամ ամեն ինչ խորքից ուսումնասիրվել էրª 2013թ. հուլիսից սահմանելով նախորդª 38 դրամ/կՎտժ սակագինը: Եվ ընդգծենք, այդ անգամ 8 դրամով սակագին բարձրացնելը հիմնավորել էին ոչ միայն այդ ժամանակահատվածում գազի թանկացմամբ, այլ նաեւ աշխատավարձերի բարձրացումներով եւ այլն, այսինքնª ներկա հաշվարկներում այդ գործոնները չեն կարող լինել:
Ամենակարեւորը. 2013թ. սակագինը նույնիսկ "Հայաստանի էլեկտրական ցանցերի" (ՀէՑ) տնօրեն Եվգենի Բիբինին էր գրեթե նորմալ համարումª միայն տրտնջալով, թե դա չի բավարարի ներդրումների ու ցանցերի նորոգման համար: Այսինքնª ներկայումս մոդայիկ դարձած ՀԷՑ-ի հսկայական պարտքերի մասին ոչ ոք բառ անգամ չէր ասում: Ուրեմնª օպտիմալ պետք է համարենք հենց այդª 38 դրամ/կՎտժ սակագինը, հաշվի առնելով նաեւ, որ հաջորդª 4 դրամանոց թանկացմանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մասնավորապես ՀՀ ԱԺ-ում մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած լսումների ժամանակ տվեց միայն մեկ բացատրություն. "Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը նպատակ ունի ծածկել ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, որը կազմում է 17,9 մլրդ դրամ":  Իսկ այդ ճեղքվածքը, ըստ պարոն Նազարյանի, ուներ երկու պատճառ. "Ատոմակայանի մեկ բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ միացավ ցանցին, որի հետեւանքով... ստիպված եղանք էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած ավելի թանկ էլեկտրաէներգիայով": Եվ երկրորդըª այդ տարին սակավաջուր է եղել եւ. "Որոտանի կասկադը ու Սեւան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա պակաս են արտադրել":

ՄԻ՞ԹԵ 17,9 ՄԼՐԴ ԴՐԱՄԱՆՈՑ ՃԵՂՔՎԱԾՔԸ ՉՓԱԿՎԵՑ

Մի կողմ թողնենք այլ "պատի տակի" խոսակցությունները, թե ատոմակայանը, որպես կանոն, մինչ այդ վերանորոգվել է 20-30 օրում, բայց ձեւակերպվել է 60 օրըª դրանից բխող ֆինանսական բոլոր պլյուսներով հանդերձ: Կենտրոնանանք միայն այն փաստի վրա, որ մեկ տարի առաջ հաստատված եւ դեռ գործող մոտ 42 դրամ սակագնային հաշվարկի հիմքում դրված էր հաջորդող տարվա ընթացքում մոտ 5,5 մլրդ կՎտ/ժ հոսանքի վաճառք: Իսկ այդ դեպքումª 4 դրամանոց աճը պետք է ապահովեր հավելյալ ավելի քան 20 միլիարդ դրամ, որն ավելի քան փակելու էր պարոն Նազարյանի ներկայացրած 17,9 մլրդ դրամանոց ճեղքվածքը: Մինչդեռª Ռ. Նազարյանն այն ժամանակ մինչեւ իսկ խոստանում էր. "Ֆինանսական խնդիրները լուծելուց հետո գների վերանայումª նվազեցման պայմանով, կլինի… եթե չլինեն այլ գործոններով, մասնավորապես` դոլար/դրամ փոխարժեքով պայմանավորված խնդիրներ, միջուկային վառելիքի թանկացում, ապա գինը կմնա նույնը, չի բացառվում, որ գնի նվազում լինի":
Կրկնում ենք, այս ամենի մասին պարոն Նազարյանը ասել է անցած տարվա հունիսին` ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ: Այսինքն, եթե եղել են հոսանքի թանկացման այլ օբյեկտիվ պատճառներ, որոնք նա կամ նրա ղեկավարած հանձնաժողովն այդ ժամանակ թաքցրել է օրենսդիրից, կեղծ տվյալներ է ներկայացրել, ապա դա արդեն բոլորովին այլ մասնագետների զբաղվելու թեմա պետք է դառնա: Բայց "հավատում ենք" պարոն Նազարյանի այն ժամանակվա խոսքերին, հանձնաժողովի սահմանած սակագնի օբյեկտիվությանըª նաեւ ընդգծելով, որ այս տարվա ընթացքում, բացի փոխարժեքից, սակագնի վրա լրջորեն ազդող այլ գործոն տեսանելի չէ: Եվ կոպիտ հաշվարկով, փոխարժեքն ու մյուս բոլոր գործոնները հազիվ թե 2 դրամից ավելի էֆեկտ ունենան: Այսինքնª ներկայումս նույնիսկ կարող էր սակագնի 1-2 դրամանոց էժանացման մասին խոսքը գնալ: Լավ, գոնե թանկացումից չպետք է խոսվեր, հաշվի առնելով նաեւ, որ սակագինը նույնը մնալու դեպքում անգամ համակարգը պետք է շարունակի ստանալ այն 4 դրամի հաշվին այս մեկ տարվա հավելյալ շահույթների գոնե կեսը:
Ու հետաքրքիր է, թե այս բոլոր փաստերն աչքի առաջ ունենալովª ՀԾԿՀ-ն այդ ի՞նչ հիմնավորում պետք է դնի նոր թանկացման տակ: ՀԷՑ-ը փողերը կերել ու մեծ պարտքե՞ր է կուտակել: Բայց սպառողին ի՞նչ, մասնավոր ձեռնարկություն է, կարող է ինքն իրենից ինչ ուզում էª գողանա, դա ի՞նչ կապ ունի սակագնային հաշվարկի հետ. թող սեփականատերըª "ՌԱՕ ԵԷՍ"-ը մտածի իր սեփական գողերի ձեռքը բռնելու մասին: Կամª ՀԷՑ-ը սնանկանա՞. դա էլ խնդիր չէ, նույնիսկ ավելի լավ, շատ ավելի պատշաճ այլ սեփականատեր կարող է ի հայտ գալ: Բայցª սպասենք հանձնաժողովի պաշտոնական կարծիքին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ