ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿԻՆԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿԻՆԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ով վերջին օրերին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, այսօր հակադարձել է իր մասին եղած վերջին հրապարակմանը: Նախարարի կինը Facebook-ի անձնական իր էջում մանսավորապես գրել է.
«Քաղաքական գործչի կին լինելուց զատ՝ ֆեյսբուքյան 1 միլիարդ օգտատերերից մեկն էլ ես եմ, քաղաքացի եմ, մասնագիտությամբ՝ բժշկուհի, որն ունի հստակ սկզբունքներ, աշխարհայացք: Իմ էջը բաց է, իմ գործունեությունը՝ թափանցիկ, համակիրներս՝ ակնհայտ. նրանք մշտապես ներկայանում են իրենց անուն-ազգանունով: Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում: Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունը իմ և ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում: Արդեն իրավասու մարմինները պարզել են, որ հրապարակված անուն-ազգանունով լրագրող իրականում գոյություն չունի, կեղծ է նրա կայքի հասցեն, բջջային հեռախոսի համարի գրանցման վայրը: Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ: Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ: Իսկ ինչ վերաբերում է իմ նկարը սև շրջանակի մեջ առնելուն՝ սև շրջանակի մեջ կապույտ զգեստով հայուհին ես եմ , իսկ նա, ով ինձ դրել էր սև շրջանակի մեջ, ինքը դատարկ, սև շրջանակ է, կարող է այսուհետ այդպես էլ ստորագրել իր զրպարտագրերը: Կուզեի խոսքս ավարտել Մեծն Սևակի խոսքերով. Ասում են, թե կապույտի վրա ճանճեր չեն նստում...
Կարդացե´ք Սևակ:»
