ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԵՐԳՉՈՒՀԻ ՇՊՌՈՏԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ. «ԱՐԻ ԻՆՁ ԿԵՐ…»
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԵՐԳՉՈՒՀԻ ՇՊՌՈՏԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ. «ԱՐԻ ԻՆՁ ԿԵՐ…»
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին հարց ուղղեց «ՀՀ եւ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ Կոտայքի մարզի կոշտ թափոններով կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի մասին, ապա կատակելով ասաց, որ ենթավարկառուների ինստիտուտն իրեն հիշեցնում է «Արի ինձ կեր» տարբերակը:
Հ.Գ. Հրանտ Բագրատյանի այս կատակը հիշեցրեց արտասովոր պահվածքով ու բեմական կերպարով հայտնի երգչուհի Շպռոտի`«Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» երգը: Էստեղ են ասել`հե~յ, Շպռո'տ, ականջդ կանչի:
Ի դեպ, երեկ էլ նախկին վարչապետը, խորհրդարանում ներկայացնելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու առաջարկը, ըստ որի` բանկերն այսուհետ լինեն ոչ թե Փակ, այլ Բաց բաժնետիրական ընկերություն, եւ հայտարարեց, որ կարծես ինքը Գալիլեյը կամ Կոպեռնիկոսը լինի, որին ցանկանում է ԿԲ-ն այրել խարույկի վրա: Տպավորությունն այնպիսին է, որ Բագրատյանը վերջին օրերին միջնադարի շնչով ու տրամադրություններով է տոգորված: Այստեղ տեղին է հիշել նաեւ ՀՀ երկրորդ նախագահի հետեւյալ արտահայտությունը. «Սա արդեն այլ բժշկի կարիք ունի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
