Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Հրազդանի ԲԿ տնօրենի որդին գնել է քաղաքի ավտոկայանի շենքը և պատրաստվում է այն վերածել հարսանյաց սրահի

Արխիվ 12-16

Հրազդանի ԲԿ տնօրենի որդին գնել է քաղաքի ավտոկայանի շենքը և պատրաստվում է այն վերածել հարսանյաց սրահի



Մենք արդեն անդրադարձել են, Հրազդան քաղաքի ավտոկայանի շենքի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ, ըստ լուրերի, այն իր ձեռքն է վերցրել քաղաքի բժշկական կենտրոնի ղեկավար Ռոբերտ Սահակյանը եւ ցանկանում է վերածել հարսանյաց սրահի, կամ ռեստորանի: Այս թեմայի շուրջ փորձեցինք խոսեցնել, թե քաղաքապետին, թե գլխավոր բժշկին, սակայն երկուսից էլ որեւէ ձայն ու ծպտուն դուրս չեկավ: Ընդհանրապես նման քար լռություն տիրում է այն ժամանակ, երբ գործարքը կատարվում է ստվերային պայմաններույմ եւ իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ: Երեկ թեմային անդրադարձել են նաեւ մամուլի այլ միջոցներ: 

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին՝ Կարեն Սահակյանը, գնել է քաղաքի ավտոկայանի շենքը և պատրաստվում է այն վերածել հարսանյաց սրահի: Երբ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանից, նա հարցը լսելուն պես անմիջապես անջատեց հեռախոսը: Տպավորություն էր, թե վախենում է խոսել հարազատ տղայի կամ ընտանեկան ծրագրերի մասին:


Իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ավտոկայանն արդեն 20-30 տարի է՝ չի շահագործվում, և այնտեղ ոչ մի տեսակի շինաշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերով՝ ավտոկայանը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ, և իրենք հարսանյաց սրահ կառուցելու մասին ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և չեն մակագրել: Իսկ հրազդանցիների շրջանում վաղուց արդեն այդ մասին լուրեր են շրջանառվում»,–գրում է թերթը։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ