ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ԿՐԵԼ Է ԱՆՄՈՒՌՈՒԿԻ ՆՇԱՆԸ՝ ԹԵՎԻՆ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ԿՐԵԼ Է ԱՆՄՈՒՌՈՒԿԻ ՆՇԱՆԸ՝ ԹԵՎԻՆ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն աչքի է ընկել ուշագրավ փաստով:
Մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան, ով կատարել է A Million Voices երգը, բեմ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով՝ աջ ձեռքին երեւացել է անմոռուկի նշանով նուրբ թնոցը:
Կիսաեզրափակիչ փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել Ալբանիան, Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին, որի ընթացքում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան:
