ՄՈՐԹԵԼՈՒ ԵՆ
Արխիվ 12-16
ՄՈՐԹԵԼՈՒ ԵՆՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի պատժամիջոցների հաշվին չաղացած Օբամային չեն խնայելու:
ՀԻՇՈՒՄ, ԲԱՅՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՆՔ
(ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ 6 ՏՈՆՆԱ ՆԵՐԿՐՎԱԾ ԵԼԱԿԻ ՎԱՐԱԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ 1,8
ՏՈՆՆԱՆ ՎԱՐԱԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԳՆ ՍԱՊԾ-ի` Թուրքիայի գյուղնախարարության հիմնավորմամբ Հայաստան ներմուծված 1,8 տոննա կլուբնիկան Թուրքիայում աճեցրել են Հայաստանից Թուրքիա արտամուծված կլուբնիչկաների ձեռքով:
% % %
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ` ԲԱՆԿԵՐԻՆ
(ԲԱՆԿԵՐԻՑ 65 ՄԼՆ ԴՐԱՄ ԱՆՈՐԱԿ ՈՍԿՈՒ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ամեն փայլող դեղին բան ոսկի չէ:
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՊԱՅՔԱՐ
ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՄ
Ըստ Միգրացիայի պետական կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ պայմանավորվել են, որ էլեկտրաէներգիայի գինն այնքան բարձրացնեն, որ արտագաղթելու համար ավտոբուսի տոմսի գումար չմնա:
% % %
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
(ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈԻՆՈԻՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈԻՅԹԻՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԳԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՂԻ ՄՐՑՈԻՅԹԸ
ՀԱՂԹԵԼՈԻ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ)
Մրցույթի արդյունքները ամփոփելիս` առաջնորդվել ենք "Թանկից էժանը չկա" կարգախոսով:
% % %
ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ
(ԽԶՄԱԼՅԱՆԻ`
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻՆ ՏՎԱԾ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ)
Ըստ անասունների պաշտպանության համաշխարհային ընկերության, ըստ երեւույթին, Խզմալյանից ադրբեջանցիները հարցազրույց վերցնելիս` հրապուրել է Խզմալյանի ազգանվան մալ արմատը, որը նշանակում է անասուն …
% % %
ԼԵՎՈՆ
ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Ես վատատես չեմ: Ես հոգնած, սոված ու կաղ լավատես եմ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
