Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"5800 ԴԻՄՈՒՄՆԵՐԻՑ ՄՈՏ 3000-Ի` ՌԴ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵԼ Է"

Արխիվ 12-16

"5800 ԴԻՄՈՒՄՆԵՐԻՑ ՄՈՏ 3000-Ի` ՌԴ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՆՎԵԼ Է"

Հայտնի է, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության եւ կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչեւ 10 տարի ժամկետով: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ եւս այդ արգելանքի տակ էին: Թե որքան քաղաքացիների մուտքի արգելանք է վերացվել եւ ինչ տենդենց է առհասարակ նկատվում ՌԴ մուտքի արգելանք ունեցողների հետ կապված` փորձեցինք պարզել  Տեղական կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ:
-Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից ավելի քան 6400-ն արդեն դիմել է պետական միգրացիոն ծառայությանը` խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին: Յուրաքանչյուր օր 50-60 դիմում ենք ստանում:
Դիմումներից 5800-ն արդեն ուղարկվել է: Վերջին շրջանում աճել է դրական ելքերի տեսակարար կշիռը եւ կրճատվել է քննարկումների ժամկետը: 5800 դիմումներից մոտ 3000-ը դրական ելք են ունեցել, այսինքնª ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է: Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որպեսզի հայաստանցիներին թույլատրվի մեկնել ՌԴ եւ աշխատել:
Երբեմն մարդիկ չեն պատկերացնում` ինչն ինչոց է եւ տարբեր, ընդ որումª ոչ ճիշտ կարծիքներ են հայտնում: Օրինակª իբր իրականում ՌԴ-ն զտման գործընթաց է իրականացնում, այսինքն` իր երկրում փորձում է պահել հայ աշխատուժին: Նման բան չկա: Վերջերս 75 տարեկան թոշակառու մարդու համար ենք միջնորդել, նա էլ հո աշխատուժ չէ՞: Ցանկացած երկրում, եթե էմիգրանտը խախտումներ անի, նրան պետք է հետ ուղարկեն: Ներկայիս զիջումները ՌԴ-ի կողմից միայն բարի կամքի դրսեւորում է, այլ անուն տալ ես չեմ կարող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ