⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

"ՑԱՆԿԱՑԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄ ԿԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ"

Արխիվ 12-16

"ՑԱՆԿԱՑԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄ ԿԲԵՐԻ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԱՏԹԱՐԱՑՄԱՆ"


Խորհրդարանում էլեկտրաէներգիայի հարցով լսումներ կընթանան: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. "Մենք պայմանավորվել ենք այդ մասին դեռեւս ուրբաթ: Հարցի կարեւորությունը տարաձայնությունների տեղիք չի տալիս: Եվ ամենակարեւորըª բոլորը ցանկանում են լուծում գտնել, այդ պատճառով պետք չէ այստեղ բաժանվել հակամարտող ճամբարների",- ասաց ԱԺ նախագահը:
Իսկ մինչ այդ լսումներըª ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ փորձեցինք պարզել, թե նա որքանո՞վ է հիմնավոր համարում էլեկտրաէներգիայի թանկացումը, եւ արդյոք խորհրդարանական լսումները կարո՞ղ են ազդել դրա վրա:
-Հայաստանի ներկայիս տնտեսական պայմանները համահունչ չեն որեւէ թանկացման, քանի որ ցանկացած թանկացում կբերի տնտեսական վիճակի վատթարացման: Ամեն դեպքումª 40% բարձրացումը կտրուկ բացասական է ազդելու երկրի տնտեսության վրա:
Սակայն վերջնական տեսակետ հայտնելու համար հարցը դեռ պետք է ուսումնասիրվի: Դժվարանում եմ ասել, թե սակագնի բարձրացման ինչ հիմքեր են ներկայացվել: Ուստիեւª ինձ համար շատ ավելի կարեւոր է, որպեսզի համակարգի ամբողջական պատկերն ստանալու համար պահանջենք եւ ստանանք միջազգային փորձաքննության արդյունքը` Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի մրցունակության, նրա հնարավոր զարգացումների, ինչպես նաեւ բացթողումների եւ թերությունների վերաբերյալ: Քանի դեռ չունենք այդ ամբողջական, անկողմնակալ գնահատականը, երկրի ներսում կատարվող գնահատումները կարող են լինել սուբյեկտիվ կամ մասնակի դրսեւորումներով: Իսկ բուն սակագնի բարձրացման չափաքանակի հետ կապված, թե ինչքան պետք է բարձրանա կամ պետք է բարձրանա, թե չէ, մասնագիտական լուրջ փորձաքննությունների պետք է ենթարկվեն բոլոր փաստաթղթերը: Ամեն դեպքումª 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար լուրջ հիմքեր պետք է լինեն: Իհարկե, կարելի կանխատեսել, մտածել, որ ինչ-որ անձինք կերել են, թալանել են, սակայն նման մտքերը դա քաղաքական հայտարարությունների մակարդակում կարող է հնչել: Բայց հարցին վերջնական լուծում տալու համար ¥այդ թվում նաեւª գումարները մսխողների պատասխանատվության հարցը¤` պետք է ամբողջական ուսումնասիրվի դաշտը եւ մասնագիտական գնահատական տրվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ