Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Արխիվ 12-16

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ`
ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ


Քաղաքական ընդդիմադիր դաշտում կրքերը թեժանում են: Այս անգամ համալրված ընդդիմությունը խոր քնից արթնացել ու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ է պայքարում: Սակայն, այլեւս ոչ թե նախկին «քառյակ»-«եռյակ» ձեւաչափերով, այլ յուրաքանչյուրը յուրովի:
Ինչպես միշտ, հարցի լուծումը գտնելու համար, ԱԺ ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծել եւ արդեն երեկվանից բաղձալի 44 պատգամավորական ստորագրություն է մուրում, բայց ապարդյուն: Նրանց միացավ միայն «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը: Իսկ առավել խոհեմ ընդդիմությունը` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, խնդրի լուծման այլ տարբերակներ են փնտրում: Թեպետ ԲՀԿ-ում հավատացնում են, որ ոչ միայն լուծումն են գտել, այլեւ էլեկտրաէներգիայի սակագինը չթանկացնելու բաղադրատոմս են «հայտնաբերել», ինչի առթիվ էլ կողմ են ոչ թե ստորագրահավաքների, այլեւ ընդլայնված խորհրդարանական լսումների: Այս, ինչպես նաեւ խորհրդարանում տիրող լարված իրավիճակի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:



«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ»


–Պարոն Մելքումյան, ԱԺ հերթական քառօրյան խիստ լարված մեկնարկ ունեցավ, ըստ Ձեզ, որքանո՞վ այն կարող է ի նպաստ ժողովրդի ազդեցութուն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վրա:
– Այս աժիոտաժը, բնականաբար, ժողովրդի տրամադրությունների, մոտեցումների արդյունքն է: Բոլորն էլ գիտեն, որ սակագնի թանկացումը լուրջ ազդեցություն ունեցող գործոն է լինելու: Դրա համար պետք է ամբողջ շղթան շատ լուրջ ուսումնասիրել եւ լուծում տալ: Ես լուծում տալու կողմնակից եմ: Իսկ եթե պետք է լուծում, այդ լուծումները մենք ունենք: Արդեն իսկ դիմել ենք ՀՀ վարչապետին եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ներկայացնելով մեր առաջարկները: Այնպես որ, «Բարգավաճ Հայաստանը» եւ ես անձամբ այդ լուծումները տեսնում եմ: Մենք պատրաստ ենք քննարկման եւ լուծումներ առաջարկելու:
– Իսկ փորձե՞լ եք հարցը քննարկել եւ Ձեր առաջարկները ներկայացնել հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
– Ինչպես նշեցի, մենք արդեն այդ առաջարկներն ուղարկել ենք հանձնաժողովին, եւ իրենք ստացել են դա: Բայց Ռոբերտ Նազարյանին չեմ տեսել անձնապես: Ինձ թվում է` մինչեւ այդ քննարկումները, կհանդիպենք, կզրուցենք: Անձամբ ես շահագրգիռ եմ, որ մեր մոտեցումները հնարավորինս ընդունվեն, որովհետեւ այնտեղ ե՛ւ սոցիալական մաս կա, ե՛ւ խոշոր ձեռնարկությունների չօգտագործված, բայց պատվիրված հզորությունների մասով առաջարկներ կան, որի ռիսկերը գնում, բաշխվում է սակագնի ու բնակչության վրա: Այդ հարցերը պետք է լուծել, եւ դրանք ամբողջ մի շղթա է: Կոնկրետ տարեկան կտրվածքով վերջին 4-5 տարում հստակ գիտենք, թե ինչքան է ձեւավորվում պարտքը եւ այլն, այդ բոլոր լուծումները մենք ունենք: Հիմա պետք է համակողմանի քննարկենք ու տեսնենք, թե ինչ է հնարավոր անել:

«ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՆԱԵՎ ՀԷՑ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ»

–Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի զարմիկն է ՀԷՑ-ում համակարգային աուդիտ անցկացնում: Չե՞ք կարծում, որ սա, մեղմ ասած, անտրամաբանական է:
– Գիտեք, Հայաստանի էլեկտրական ցանցերն ունի սեփականատերեր, եւ այդ սեփականատերերը շահագրգիռ են իրենց գործունեության մեջ ու թույլ չեն տա, որ որեւէ մեկը խաբի իրենց: Ես շատ միամիտ բան եմ համարում դա, թե ով է անում աուդիտ, ով չի անում: Կա սեփականատեր, որը թույլ չի տալիս, որ խաբեն իրեն եւ վերջ: Ավելին` խնդիրները միայն այդտեղ չեն, խնդիրները առավելապես նաեւ ՀԵՑ-ից դուրս են:
– Ի դեպ, սեփականատերերի եւ սեփականաշնորհման մասին. չե՞ք կարծում, որ այսօր ծառացած խնդիրը շատ ավելի հին արմատներ ունի:
– Չէի ասի, որովհետեւ եթե սեփականաշնորհել են, չի նշանակում, որ պետությունը ձեռքերը լվացել է արդեն: Կարելի է պարտադրել, որ ներդրումային պարտավորությունները կատարվեն: Սակագին է հաստատվում եւ սակագնի մեջ պետք է դրվի այդ ներդրումների, այդ թվում` կորուստների նվազեցման խնդիրը: Օրինակ, եթե ատոմակայանը քիչ է արտադրել էներգիա, ինչո՞ւ պիտի դրա պատասխանը ՀԷՑ-ը տա: Օրենքով պետությունը պիտի փոխհատուցի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ