Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, հավը երազում կորեկ է տեսնում: Իսկ որձ կովերի գծով հմուտ փորձագետ, նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ երազում տեսածն այլ բան է` քաոս. "Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխությունները, այնուամենայնիվ, չեն բխում ավելի դեմոկրատական հասարակություն ստանալու ձգտումից: Ամենեւին: Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ շատ հնարավոր է, որ կստանանք անկառավարելի իրավիճակ: Եթե վերացնում են նախագահի ինստիտուտը, դա չի նշանակում, որ դեմոկրատական պետություն եք ստանում: Դուք կարող եք քաոս ստանալ": Զարմանալի է, ինչ տրամաբանությունից ելնելով` Բագրատյանը քաոս է ակնկալում, մի՞թե նրան թվում է, որ մեր ժողովուրդը հմուտ սահմանադրագետ է եւ սահմանադրական բարեփոխումների տեքստը կարդալուց հետո մոտը ապստամբելու ցանկություն կառաջանա: Ինչեւէ, երեւի թե, դա արդեն ոչ թե վերլուծության, այլ դիագնոզի առարկա է:
Իսկ, այ, դիագնոզի ու Ռոբերտ Քոչարյանի ասած "ուրիշ մասնագետի" կարիք զարմանալիորեն ունի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ թաքուն սեր տածող, "Ազգային համաձայնություն"` կուսակցապետից եւ կուսակցության կնիքից բաղկացած կուսակցության առաջնորդ, բոլոր ընտրություններին զրո ամբողջ տոկոս հավաքող ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. "Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական ահաբեկչություն, եւ մենք հիմա ուզում ենք այդ հարցը դրվի` Սերժ Սարգսյանի ելույթը հակասահմանադրական էր եւ քաղաքական ահաբեկչության դրսեւորում էր: Կլոր սեղան ենք կազմակերպելու եւ ստորագրահավաք, որին ներկա կլինեն համաժողովրդական շարժմանը միացած կուսակցությունները, դեսպանատների ներկայացուցիչներ": Պատկերացնո՞ւմ եք` կլոր սեղաններ, ստորագրահավաքներ եւ այլ միջոցառումներ` Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթի վերաբերյալ... Շատ վտանգավոր ծրագիր է, քանզի այդ ամենին հետեւողին մի զարմանալի մահ է սպառնում` ծիծաղից մեռնելը, ու հատկապես ծիծաղելի է դեսպանատների պահը: Չնայած արեւմտյան դեսպանատների մեջ կան այնպիսիք, որ սիրում են լուսանցքային քաղաքական թափոններին, ու այդ դեպքում հակված են աղը վերցրած վազել, հենց որ մեկը վարունգի անուն տա:
Շաբաթ օրը ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ "Ալյանս" կուսակցության հիմնադիր համագումարն էր, եւ, բնականաբար, նորաստեղծ կուսակցությանը բարի երթ ենք մաղթում: Եվ կուսակցության առաջնորդն իր ելույթում հետաքրքիր դիտարկում արեց մի բավականին զարմանալի երեւույթի մասին. "Ես չեմ հասկանում, թե ինչու են այսօրվա մանկավարժները, ովքեր ստանում են այնքան աշխատավարձ, որ այն բավականացնում է տնից աշխատանքի գնալու ճանապարհածախսին, բոլորը ձգտում են դառնալ դպրոցի տնօրեն, ինչու են շատ բժիշկներ ձգտում դառնալ հիվանդանոցի տնօրեններ այն դեպքում, որ հիվանդանոցի պատուհանները պատված են պոլիէթիլենային թիթեղներով": Ախր, պարոն Ուրիխանյան, ի՞նչ կա չհասկանալու, ախր, մեր հայերից շատերը պաշտոնի մեռած են: Մի օր մի առիթով արհեստավորի էի հրավիրել եւ պարզվել էր, որ Աշոտ Մանուչարյանի բարեկամն է: Եվ ինչ ասած լինի այդ մարդը` որ Աշոտ Մանուչարյանը սրիկա է եւ շատ վատ մարդ, քանի որ իր` ՆԳ նախարար եղած ժամանակ բարեկամներին չի շնորհել "գոնե մի պուճուրիկ պաշտոն": Դե ինչ ասես, մեր ժողովուրդը լավ չի ապրի այնքան ժամանակ, քանի դեռ գրեթե յուրաքանչյուրն անիծում է կոռումպացված պաշտոնյաներին, բայց ինքը երազում է կոռումպացված պաշտոնյա դառնալ:
Շատերս վրդովվել էինք եւ չէինք ուզում մեր աչքերին հավատալ, երբ դիտեցինք տեսանյութը, թե ինչպես եվրատեսիլյան, իսկ ավելի արդար կլինի ասել` զիբլատեսիլյան մեր հավաքովի թիմի ներկայացուցիչներից մեկը եռագույնը գցեց Կոնչիտայի ուսերին, այդ անհասկանալի սեռի գենդերային արարածն էլ դա արհամարհանքով հանեց իր վրայից: Եվ ահա նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հետեւյալ կոչով դիմեց մեր հանրությանը. "Կարող ենք տարբեր կերպ ընկալել ԵՎՐԱՏԵՍԻԼԻ մեր մասնակիցների այսօրվա դրվագը: Բայց, համաձայնեք, որ լավագույն միտքը չէ կիսաեզրափակչից մեկ օր առաջ նման խիստ եւ անբարեհաճ վերաբերմունք դրսեւորել մեր երգիչների հանդեպ: Մնացածը հետո կքննարկեինք: Իսկ այս օրերին նրանք բոլորիս աջակցության, համակրանքի, խրախուսանքի եւ քաջալերման կարիքն ունեն: Համարենք միջադեպը սպառված, երկրպագենք մեր վեցյակին եւ հաջողություն մաղթենք ԶԵՆԵՈԼՈԶԻ խմբին: Թող մեր եռագույնի պատիվը բարձր պահեն Վիեննայում": Չէ, չեղավ պարոն նախարար, ախր, ինչպես նրանք կարող են մեր եռագույնի պատիվը բարձր պահել, եթե արդեն իսկ ամենապիղծ ձեւով մեր դրոշի պատիվը գետնով են տվել: Նույնիսկ եթե դրոշը կրակի մատնեին, դա այդքան զազրելի չէր լինի, որքան այդ գենախեղվածի ուսերին հայտնվելը: Մնում է միայն մի եզրակացություն` հաջորդ տարի ոչ մի դեպքում չի կարելի մարդ ուղարկել այդ զիբլատեսիլին, ցանկացած դեպքում մի զազրելի անախորժ բան հաստատ կլինի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ