ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՎՃՌԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ. ՊՂԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Արխիվ 12-16Այն, որ առավել քան կասկածելի հանգամանքներում դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից համասեռամոլների պաշտպանների հայցի բավարարումն ընդդեմ "Իրավունք" թերթի, լինելով հույժ բացասական նախադեպ, ունենալու է իր հետեւանքները, դրանում ոչ մի կասկած չկար: Բայց անսպասելի էր, որ հետեւանքները կլինեն այդքան շուտ:
Այս կիրակի մի խումբ գենդերային ակտիվիստներ ծիածանագույն մեծ դրոշով նկարվել են Հյուսիսային պողոտայում, իսկ մայրաքաղաքի կենտրոնում որոշ տեղեր ասֆալտին եւ պատերին հայտնվել են համասեռամոլապաշտպան կարգախոսներ: Այդպիսի լկտիություն տեղական "գույնզգույնները" դեռ երբեք իրենց թույլ չէին տվել, եւ ենթադրելի է, որ նրանք շատ են թեւավորվել ինչպես դատավոր Մելքումյանի վճռով, այնպես էլ Բրիտանական դեսպանատան լիակատար աջակցությամբ:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայի խայտառակ լուսանկարը տհաճ անակնկալ էր նաեւ ազատամարտիկների համար` նրանք ծիածանագույն դրոշ բռնողների մեջ ճանաչել են այժմ հանգուցյալ, հայտնի մի ազատամարտիկի դստերը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
