Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. "ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԻՔ"

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. "ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԱՐԻՔ"

ԱԺ քառօրյայի մեկնարկին "Ժառանգության" պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` պահանջելով շրջանառության մեջ դնել իր` ԱԺ հայտարարության նախագիծը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու մասին:
Նա ասաց, որ իր նախագիծը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը եւ նրա կողմից կատարված հանցագործություններին. "Նա մեղադրվում էր ծանր հանցագործություն կատարելու մեջ: Այդ թվում` նա դատապարտված է եղել մի քանի անգամ եւ չպետք է պաշտոնավարի: Դուք այդ նախաձեռնությունը, շրջանցելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները, չդրեցիք շրջանառության մեջ: Եվ մենք այս վերջին օրերին տեսանք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին նորից ընդգրկված է վիճաբանությունների մեջ, որի հետեւանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մեղքի բաժինը նաեւ, կարծում եմ, Դուք եք կրում: Այդ երիտասարդները մեր հանրության մի մասն են: Այս անպատժելի մթնոլորտի հետեւանքով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավորումը դառնում է հասարակության համար սպառնալիք",- ասաց Զարուհի Փոստանջյանը, այնուհետ հավելեց, որ. "Փորձաքննության արդյունքներ ունենք, որ նա թմրանյութ է օգտագործում: Փաստորեն, այս արատավոր ընտանիքը, ունենալով լծակներ, շարունակում է սպառնալիք լինել մեր հանրության համար":
ԱԺ նախագահն ասաց, որ դա ԱԺ-ի քննարկման հարց չէ, այլ` դատախազության, ուստի, երբ շուտով Գեւորգ Կոստանյանը հաշվետվություն ներկայացնի ԱԺ-ում, Զարուհի Փոստանջյանը կարող է այդ հարցերը բարձրացնել նրա մոտ. "Բոլոր պատգամավորները դատապարտում են: Եթե հանցակազմ կա, պիտի հանցագործը պատժվի":

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ