Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՅԴ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Ո՛Չ ԿՈԱԼԻՑԻԱ ՄՏՆԵԼ, Ո՛Չ ԷԼ "ԵՌՅԱԿ" ԿԱԶՄԵԼ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Ո՛Չ ԿՈԱԼԻՑԻԱ ՄՏՆԵԼ, Ո՛Չ ԷԼ «ԵՌՅԱԿ» ԿԱԶՄԵԼ

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», «Սիմոն Վրացյան» կենտրոնում օրերս ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ: ՀՅԴ ԳՄ-ն հանդիպման ժամանակ անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, ինչպես նաեւ համայնքների խոշորացման` ՀՅԴ պատկերացումների մասին: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
–Պարոն Մինասյան, ՀՅԴ ԳՄ-ում ի՞նչ դիրքորոշում է կայացվել` առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված:
– Որքան գիտեմ, ակտիվ մասնակցություն կլինի: Մեզ մոտ կարգն այսպես է` այդ տարածքներում կոմիտեություններն են որոշում եւ իրենք էլ ակտիվ որոշումներ կկայացնեն:
– Այսինքն` ակտիվությունը կդրսեւորվի թեկնածուների մակարդակո՞վ, թե, պարզապես, ընտրությունների մասնակցությամբ:
– Ընտրություններին մասնակցելու, իսկ եթե կոմիտեները կգտնեն, որ ունեն նաեւ արժանի թեկնածուներ, նաեւ` թեկնածուների առաջադրմամբ:
– Ի դեպ, ՀՅԴ ԳՄ-ում խոսվել է նաեւ քաղաքական վերադասավորումների մասին, արդյո՞ք սա վերաբերում է ՀՅԴ-ի կողմից իշխանական կոալիցիա մտնելուն:
– Դա վերաբերում էր մեր ընդհանուր ճշգրտումներին` տարբեր ծրագրերի մասով, բայց ոչ կոալիցիային: Կոալիցիայի հարց մեզ մոտ չի քննարկվում, եւ երբ դրա ժամանակը գա, ու այդպիսի հարց քննարկվի, մենք անպայման հրապարակային կասենք այդ մասին:
– Իսկ ի՞նչ կասեք կրկին ոչ իշխանական «եռյակ» կազմավորելու մասին:
– Այս պահին իրատեսական չեմ համարում, որովհետեւ այդ ձեւաչափը կոնկրետ ծրագրերի, գաղափարների հիման վրա պետք է լինի: Մենք այս պահին չունենք դեռեւս կայացած, բոլորի հետ քննարկված այդպիսի ծրագրային փաթեթ: Նույնիսկ ամենահիմնարար, այսօր քաղաքական թիվ մեկ օրակարգային հարցի վերաբերյալ, որը սահմանադրական փոփոխություններն են, դեռեւս հստակություն չկա թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ խորհրդարանից դուրս: Չնայած վստահ եմ, որ եթե բովանդակային քննարկումների մեջ մտնենք մյուս քաղաքական ուժերի հետ, անպայման կգտնենք ընդհանուր լուծումներ: Բայց քանի որ դեռ մերժում են, դրա համար եմ ասում, որ այս պահին իրատեսական չէ:
– Չե՞ք կարծում, որ թեպետ քաղաքական դաշտում կրկին ակտիվություն է նկատվում, սակայն ստվերվել է սահմանադրական բարեփոխումների հարցը, մինչդեռ արդեն բովանդակային քննարկման անցնելու ժամանակն է:
– Միանշանակ: Եվ ոչ միայն ժամանակն է, այլ նաեւ խորությամբ պետք է հարցերը քննարկվեն` ձեւականից անցնելով ըստ էության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ