⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀՅԴ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Ո՛Չ ԿՈԱԼԻՑԻԱ ՄՏՆԵԼ, Ո՛Չ ԷԼ "ԵՌՅԱԿ" ԿԱԶՄԵԼ

Արխիվ 12-16

ՀՅԴ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Ո՛Չ ԿՈԱԼԻՑԻԱ ՄՏՆԵԼ, Ո՛Չ ԷԼ "ԵՌՅԱԿ" ԿԱԶՄԵԼ

Ինչպես արդեն նշել է "Իրավունքը", "Սիմոն Վրացյան" կենտրոնում օրերս ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ: ՀՅԴ ԳՄ-ն հանդիպման ժամանակ անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, ինչպես նաեւ համայնքների խոշորացման` ՀՅԴ պատկերացումների մասին: Այս ամենի շուրջ "Իրավունքը" զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
–Պարոն Մինասյան, ՀՅԴ ԳՄ-ում ի՞նչ դիրքորոշում է կայացվել` առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված:
– Որքան գիտեմ, ակտիվ մասնակցություն կլինի: Մեզ մոտ կարգն այսպես է` այդ տարածքներում կոմիտեություններն են որոշում եւ իրենք էլ ակտիվ որոշումներ կկայացնեն:
– Այսինքն` ակտիվությունը կդրսեւորվի թեկնածուների մակարդակո՞վ, թե, պարզապես, ընտրությունների մասնակցությամբ:
– Ընտրություններին մասնակցելու, իսկ եթե կոմիտեները կգտնեն, որ ունեն նաեւ արժանի թեկնածուներ, նաեւ` թեկնածուների առաջադրմամբ:
– Ի դեպ, ՀՅԴ ԳՄ-ում խոսվել է նաեւ քաղաքական վերադասավորումների մասին, արդյո՞ք սա վերաբերում է ՀՅԴ-ի կողմից իշխանական կոալիցիա մտնելուն:
– Դա վերաբերում էր մեր ընդհանուր ճշգրտումներին` տարբեր ծրագրերի մասով, բայց ոչ կոալիցիային: Կոալիցիայի հարց մեզ մոտ չի քննարկվում, եւ երբ դրա ժամանակը գա, ու այդպիսի հարց քննարկվի, մենք անպայման հրապարակային կասենք այդ մասին:
– Իսկ ի՞նչ կասեք կրկին ոչ իշխանական "եռյակ" կազմավորելու մասին:
– Այս պահին իրատեսական չեմ համարում, որովհետեւ այդ ձեւաչափը կոնկրետ ծրագրերի, գաղափարների հիման վրա պետք է լինի: Մենք այս պահին չունենք դեռեւս կայացած, բոլորի հետ քննարկված այդպիսի ծրագրային փաթեթ: Նույնիսկ ամենահիմնարար, այսօր քաղաքական թիվ մեկ օրակարգային հարցի վերաբերյալ, որը սահմանադրական փոփոխություններն են, դեռեւս հստակություն չկա թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ խորհրդարանից դուրս: Չնայած վստահ եմ, որ եթե բովանդակային քննարկումների մեջ մտնենք մյուս քաղաքական ուժերի հետ, անպայման կգտնենք ընդհանուր լուծումներ: Բայց քանի որ դեռ մերժում են, դրա համար եմ ասում, որ այս պահին իրատեսական չէ:
– Չե՞ք կարծում, որ թեպետ քաղաքական դաշտում կրկին ակտիվություն է նկատվում, սակայն ստվերվել է սահմանադրական բարեփոխումների հարցը, մինչդեռ արդեն բովանդակային քննարկման անցնելու ժամանակն է:
– Միանշանակ: Եվ ոչ միայն ժամանակն է, այլ նաեւ խորությամբ պետք է հարցերը քննարկվեն` ձեւականից անցնելով ըստ էության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ