«ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ «ԵՌՅԱԿԻ» ՏԱՊԱԼՈՒՄՆ ԷՐ, ԲՀԿ-ԻՆԸ` ՉԷՐ»
Արխիվ 12-16«ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ
«ԵՌՅԱԿԻ» ՏԱՊԱԼՈՒՄՆ ԷՐ, ԲՀԿ-ԻՆԸ` ՉԷՐ»
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը արդեն իսկ որպես նոր հիմնադրված «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, հայտարարել է, որ վերոնշյալ կուսակցության ստեղծումը հայտնի փետրվարյան դեպքերից հետո հանրության պահանջն էր: Այս մասին «Իրավունքը» խոսեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական եւ հետայսու երդվյալ անկուսակցական ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ.
–Եթե գնաք նրա հետեւից, թե փետրվարին ինչ եղավ, պետք է նշենք, որ որոշ անկում ապրեց, չեմ ասում ԲՀԿ-ն, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտը: Ոչ իշխանական «եռյակը» տապալվեց, եւ առաջին իսկ հայացքից պարզ է, որ ընդդիմադիր դաշտը մի տեսակ անտերացավ, բաց մնաց: Հիմա միգուցե հնարավորություն կա լրացնելու այդ բացը:
– Այնուամենայնիվ, տեղի ունեցածը ընդդիմության բացթողո՞ւմն էր, թե՞ հենց ԲՀԿ-ի:
– Եկեք ԲՀԿ-ին միայն չառանձնացնենք, որովհետեւ «եռյակն» էր գործում: ԲՀԿ-ն էլի նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, այն նորմալ աշխատում է: Այնպես որ, դա «եռյակի» տապալումն էր, ԲՀԿ-ինը` չէր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
