"ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ "ԵՌՅԱԿԻ" ՏԱՊԱԼՈՒՄՆ ԷՐ, ԲՀԿ-ԻՆԸ` ՉԷՐ"
Արխիվ 12-16"ԵՌՅԱԿԻ" ՏԱՊԱԼՈՒՄՆ ԷՐ, ԲՀԿ-ԻՆԸ` ՉԷՐ"
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը արդեն իսկ որպես նոր հիմնադրված "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, հայտարարել է, որ վերոնշյալ կուսակցության ստեղծումը հայտնի փետրվարյան դեպքերից հետո հանրության պահանջն էր: Այս մասին "Իրավունքը" խոսեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական եւ հետայսու երդվյալ անկուսակցական ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ.–Եթե գնաք նրա հետեւից, թե փետրվարին ինչ եղավ, պետք է նշենք, որ որոշ անկում ապրեց, չեմ ասում ԲՀԿ-ն, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտը: Ոչ իշխանական "եռյակը" տապալվեց, եւ առաջին իսկ հայացքից պարզ է, որ ընդդիմադիր դաշտը մի տեսակ անտերացավ, բաց մնաց: Հիմա միգուցե հնարավորություն կա լրացնելու այդ բացը:
– Այնուամենայնիվ, տեղի ունեցածը ընդդիմության բացթողո՞ւմն էր, թե՞ հենց ԲՀԿ-ի:
– Եկեք ԲՀԿ-ին միայն չառանձնացնենք, որովհետեւ "եռյակն" էր գործում: ԲՀԿ-ն էլի նույն "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն է, այն նորմալ աշխատում է: Այնպես որ, դա "եռյակի" տապալումն էր, ԲՀԿ-ինը` չէր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
