Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԿԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿ, ԱՅԼ ՈՐԱԿ Է ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԿԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿ, ԱՅԼ ՈՐԱԿ Է ՈՒԶՈՒՄ

"Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաեւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ "Իրավունքը" զրուցեց "Ալյանսի" մասին:
–Ընկեր Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գնալով ավելի շատանում են:
– Ճիշտն ասած, կարեւորը քանակը չէ, այլ այն, թե հանրապետության քաղաքական կյանքում ինչպիսի փոփոխություններ են լինում: Այս կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը նախաձեռնվել է որպես ընդդիմադիր կուսակցություն: Շատ ցանկալի է, որ այն հավատարիմ մնա իր սկզբուքներին եւ քաղաքական դաշտում գործի ընդդիմադիր կեցվածքով: Մասնավորապես գործունեություն ծավալի հանրապետությունում տեղ գտած թերությունները վերացնելուն: Ինչպես նաեւ օգնի իշխանություններին, նպաստի, որպեսզի հնարավորությունների սահմաններում առաջիկայում մենք ավելի հաջողություններ ունենանք, ժողովուրդը աշխատանք ունենա, արտագաղթը վերանա, օրենքները սկսեն գործել:
– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, "Ալյանսը" կկարողանա՞ ինտեգրվել ներքաղաքական ակտիվ գործընթացների մեջ:
– Դա ժամանակը ցույց կտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ