ՀԿԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿ, ԱՅԼ ՈՐԱԿ Է ՈՒԶՈՒՄ
Արխիվ 12-16
"Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաեւ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ "Իրավունքը" զրուցեց "Ալյանսի" մասին:–Ընկեր Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գնալով ավելի շատանում են:
– Ճիշտն ասած, կարեւորը քանակը չէ, այլ այն, թե հանրապետության քաղաքական կյանքում ինչպիսի փոփոխություններ են լինում: Այս կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը նախաձեռնվել է որպես ընդդիմադիր կուսակցություն: Շատ ցանկալի է, որ այն հավատարիմ մնա իր սկզբուքներին եւ քաղաքական դաշտում գործի ընդդիմադիր կեցվածքով: Մասնավորապես գործունեություն ծավալի հանրապետությունում տեղ գտած թերությունները վերացնելուն: Ինչպես նաեւ օգնի իշխանություններին, նպաստի, որպեսզի հնարավորությունների սահմաններում առաջիկայում մենք ավելի հաջողություններ ունենանք, ժողովուրդը աշխատանք ունենա, արտագաղթը վերանա, օրենքները սկսեն գործել:
– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, "Ալյանսը" կկարողանա՞ ինտեգրվել ներքաղաքական ակտիվ գործընթացների մեջ:
– Դա ժամանակը ցույց կտա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
