"ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԻ ԼԻՆԻ ԳՆԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐԻ"
Արխիվ 12-16ՇԱՀԱԳՐԳԻՌ ՉԻ ԼԻՆԻ ԳՆԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐԻ"
"Այնպես չէ, որ բոլորը մտահոգ են, բացի իշխանությունից, կարծում եմ` հակառակը` այս իմաստով ամենաշատը մտահոգված եւ պարտավորված է հենց իշխանությունը եւ կառավարությունը, որոնք բնավ չեն ցանկանա, որպեսզի եւս մեկ թանկացումով մենք ավելի վատացնենք ժողովրդի սոցիալական վիճակը", - անդրադառնալով հայաստանյան թիվ մեկ քննարկման թեմային` էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացմանը, լրագրողներիս հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ եւ վստահեցրեց. "Եթե չլինի դրա համար խիստ օբյեկտիվ անհրաժեշտություն, ապա կարծում եմ` որեւէ իշխանություն կամ կառավարություն երբեք շահագրգիռ չի լինի գնալ սոցիալական վիճակը վատթարացնող քայլերի:
Այսօր մենք ունենք դեռեւս նախնական տեղեկատվություն, որ անհրաժեշտություն կա որոշակի լուծումների, որոշակի քայլեր առաջարկելու, իսկ թե ստեղծված իրավիճակի հիմքերը ինչպիսին են, դեռեւս ենթադրություններ են": Ապա ընդգծեց. "Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել են, որ ՀՀԿ խմբակցությունը շահագրիռ է, որպեսզի կատարվի աշխատանք, վերլուծություն, եւ մենք հասկանանք` կա արդյո՞ք անհրաժեշտություն` սակագինը բարձրացնելու, ինչո՞վ է դա թելադրված, ինչպիսի՞ քայլեր են պետք, որպեսզի դա կանխվի կամ մեղմացվի, ի՞նչ մենք կարող ենք անել, որպեսզի չունենանք սոցիալական իրավիճակի կամ տնտեսական վիճակի վատթարացում":ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
