ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ՈՒ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ "ԿԱԿ Վ ՍՏԱՌԻԵ ԴՈԲՌԻԵ ՎՐԵՄԵՆԱ"
Արխիվ 12-16ԴԵՄԻՐՃՅԱՆԸ "ԿԱԿ Վ ՍՏԱՌԻԵ ԴՈԲՌԻԵ ՎՐԵՄԵՆԱ"
Թեպետ նախորդ շաբաթ լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում էր, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ նեղսրտել է ՀԱԿ-ից եւ մասնավորապես իր խորհրդարանական ընկեր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՑ, սակայն երեկ ԱԺ քառօրյա նիստին վերջիններս ներկայացան կրկին իրար "ջան ասելով ու ջան լսելով", ինչպես նաեւ իրար հետ նիստերի դահլիճում նստելով ու վեր կենալով: Թերեւս, այս առթիվ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պետք է 7 եկեղեցում մոմ վառի, այլապես, եթե Ս. Դեմիրճյանն էլ որոշի չաջակցել ՀԱԿԿ-ին, ապա այս խմբակցությունից կմնա ոչ թե ՀԱԿ, այլ ՀԱԿիԿ: ՀԱԿ-ի մանդատները քամուն տված ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի ականջն էլ կանչի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
