"ՀԱԿ-Ն ՈՒՆԻ ԻՐ ՏԵՍԱԿԵՏԸ, ՄԵՆՔ` ՄԵՐԸ"
Արխիվ 12-16ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն չմիացավ ՀԱԿ-ի` էլեկտրաէներգիայի թանկացման համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, քանի որ կուսակցությունը կողմ է խորհրդարանական լսումներին: "Հարցն օպերատիվ լուծում է պահանջում, իսկ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նշանակում է ամիսների տեւական աշխատանք այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, հավանաբար, կլինի հունիսին կամ հուլիսին",- հիմնավորեց կուսակցության առաջնորդը:
ԲՀԿ առաջնորդը, այդուհանդերձ, չբացառեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, եթե լսումներում բարձրացված խնդիրները լուծում չստանան:
Եթե ԲՀԿ-ն, ըստ էության, դեմ չէ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, եւ չի էլ բացառվում հանձնաժողովի ստեղծումը, ինչո՞ւ հանուն սոլիդարության չմիացավ ընդդիմադիր գործընկերոջը: "Սոլիդարության խնդիր այս դեպքում բացարձակ չկա: Ի՞նչը խանգարեց ՀԱԿ-ին միանալ մեր նախաձեռնությանը: Իրենք ունեն իրենց տեսակետը, մենք էլ` մերը",- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
