Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԷԼԵՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԹԱՆԿԱՆԱ

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ
ԷԼԵՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԹԱՆԿԱՆԱ


ՀՀԿ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` ընդդիմադիրների  հայտարարությունները  էլեկտրաէներգիայի թանկացման  մասին ընդունելի՞ է նրա համար: "Բայց այդ տեղեկատվությունն ընդդիմությանը որտեղից: Այդ տեղեկատվությունն իրենց մեկը պե՞տք է  տա, թե՞ ոչ",- հակադարձեց մեծամասնության ներկայացուցիչը:
Լրատվամիջոցներից մեկն էլ պարզեց` արդյոք կցանկանա Հովհաննես Սահակյանը էլետրաէներգիայի թանկացումը: "Իհարկե ոչ, բայց եկեք դուրս գանք հուզական այս վիճակից",- պատասխանեց պրն Սահակյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գալու էր եւ բոլոր հարցերի պատասխանը տալու էր: "Դրանից հետո` բավարար տեղեկատվություն ունենալով` կփորձենք միասնական քայլեր իրականացնել",- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ