Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՈՒՍԵՐԻՆ ԳՑՎԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՈՒՍԵՐԻՆ ԳՑՎԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավունքն» այսօր ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից, արեւմտամետ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից պարզեց` ինչպե՞ս են նրանք վերաբերվում  հայկական դրոշը Կոնչիտայի ուսերին  հայտնվելու  փաստին: Ալեքսանդր Արզումանյանը, լսելով մեր հարցադրումը, ձեռքը թափահարեց` հասկացնելով, որ չի ցանկանում հարցին պատասխանել: Դե ոնց պատասխանի, կամ ինչ պատասխանի, երբ նույն հաջողությամբ մեկ այլ լրատվամիջոցում ակտիվ պաշտպանությամբ հանդես է եկել համասեռամոլներին:

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ իր համար անընդունելի է այդ երեւույթը. «Բացարձակ չեմ ընդունում: Թե դա ում խարդավանք է եւ ում կազմակերպածը, կամ մեր ոխերիմ հարեւանների մատը խառն է այս գործում, չգիտեմ»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ մենք պարբերաբար ենք խոսում Հայաստանի` ազատ երկիր լինելու մասին:

- Ինչ-որ մի երկրի քաղաքացի որոշել է  Հայաստանի դրոշը գցի իր ուսերին, որ դրանով  իր կողմնակիցներին ցույց տա, թե որ երգն է հավանում: Դա իր գործն է: Եկեք ուրիշներին մի կողմ դնենք: Եկեք նայենք հետեւյալին` արդյոք ամեն ինչ անում ենք, որ «Genealogy» խումբը հաղթանակ տանի այն բուն իմաստով, որ մի մերժեք  ցեղասպանությունը: Համայն հայությամբ այնպես անենք, որ  մեր խումբը հաղթի: Մեկ-մեկ եկեք հայելուն նայենք եվ ասենք մեր արածները: Թե հիմա որերորդ քաղաքացին ինչ է արել, մյուսը քաղաքացին էլ Ադրբեջանի ու Վրաստանի դրոշը  կգցի իր վրա, դա իրենց գործն է: Եթե հայկական դրոշակը դարձել է պաշտամունքի օրինակ, ես միայն ուրախ եմ:

-Անգամ եթե դա Կոնչիտայի համա՞ր է դա պաշտամունքի առարկա:

- Ես չեմ ուզում իրենց խնդիրների մասին խոսել: Դա իրենց արժեքային համակարգի մեջ ընդունելի է: Կոնչիտայի մասին վերաբերմունքը թող իրենք ասեն: Եթե մենք Հայաստանում ունենանք կոնչիտաներ, ես իմ կարծիքը կասեմ: Դրա մասին մի անգամ չէ, որ «Իրավունք» թերթին ասել եմ: Ինձ համար եվրոպական արժեքները ընտանիքի արժեքն է: Իմ խնդիրն այսօր այն է, որ ես կարողանամ զանգահարել արտասահմանում ապրող իմ ընկերներին, բարեկամներին եւ ասել նրանց` իրենք քվեարկեն մեր երկրի օգտին:

- Աղմուկ բարձրացնողների ու դժգոհողների հիմնական մտահոգությունը այն էր, թե ո՞վ եւ ինչո՞ւ է թույլ տվել, որ հայկական դրոշը գցվի Կոնչիտայի ուսերին:

- Ինչ է նշանակում` ինչո՞ւ են թողել: Մարդիկ ազատ են: Եթե որեւէ մեկը Հայաստանում ցանկանա Հայաստանի դրոշը գցել իր ուսերին, իսկ մյուսն էլ ասի` չէ՛, չէ՛, մի՛ գցի, որովհետեւ մազերիդ գույնը դուրս չեկավ, հայացքն այդպես չէ, դու ջինս ես հագել, այլ ոչ թե կոստյում: Չեմ ուզում, որ մենք այսօր այդ խնդիրները քննարկենք: Մենք ունենք ավելի կարեւոր խնդիր` ինչ անել, որ «Genealogy» խումբը հաղթի:

Հ.Գ Ո'չ, կարծում ենք «Եվրատեսիլում» հաղթանակն այդքան կարեւոր չէ, որքան մեր երկրի բարոյական կերպարն այդ մրցույթում պահելը, որից մեկն էլ  մեր դրոշն անաղարտ պահելն է, ըստ որի էլ` այն կդառնա պաշտամունքի առարկա` բարոյական մարդկանց համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ