Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՄԵՂՔԸ «ԲԱՐԴՈՒՄ Է» ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՄԵՂՔԸ «ԲԱՐԴՈՒՄ Է» ԼՐԱԳՐՈՂԻ

ՎՐԱ

 

Երբ ԲՀԿ-ից արտահոսք սկսվեց, ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը հայտարարեց, որ ԲՀԿ-ից դուրս եկած մի խումբ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամակցության համար: Ընդ որում` այս մասին հայտարարեց ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սակայն ՕԵԿ-ը չէր սպասում, որ այս հայտարարությունն իսկական գլխացավանք կդառնա իր համար եւ իրեն կրակը կգցի: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մարտին լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ առաջիկայում ՕԵԿ-ը կհստակեցնի, թե ԲՀԿ անդամները, որոնք ի թիվս այլ մարդկանց հայտ են ներկայացրել անդամագրվելու ՕԵԿ-ին՝ կդառնա՞ն ՕԵԿ անդամ, թե՞ ոչ: ՕԵԿ խմբակցության քարտուղարն այս հայտարարությունը, ի դեպ, արել էր Ահարոն Ադիբեկյանի` ԲՀԿ-ից հեռացած պատգամավորներից մի քանիսը պատրաստվում են համալրել ՕԵԿ շարքերը հայտարարության վերաբերյալ:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյան թեեւ հետագայում հերքել էր ԲՀԿ պատգամավորների` ՕԵԿ-ին անդամակցելու մասին լուրերը`ասելով, որ ԲՀԿ պատգամավորներին ներգրավվման խնդիր չկա, բայց  նաեւ ասել էր`«մնացած տեղեկատվությունը, եթե մամուլին կհետաքրքրի, տեղեկատվություն կտանք»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս  հայտարարել էր,  որ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՕԵԿ-ին`անդամագրվելու համար, իսկ  ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների անդամակցության վերաբերյալ ասել էր` ամեն խոսակցություն չէ, որ հրապարակման թեմա է:

Ըստ էության, քանի որ այդպես էլ պատգամավորների անուններ չհրապարավկեց, որը, ի դեպ, հետաքրքրում էր հանրության մի մասին, «Իրավունքն» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից փորձեց պարզել`  ե՞րբ կհրապարակի կուսակցությունը նախկին ԲՀԿ պատգամավորների անուները, որոնք միացել են ՕԵԿ-ին: Ի վերջո, ինչպես հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, անունների հրապարակումը պետական գաղտնիք չէ: «Յա, լավ էլի, այ աղջիկ ջան, մեռանք բացատրելով, լավ էլի: Վերջ տուր»,- կոպտեց «Իրավունքի» թղթակցին տիկին Բիշարյանը:

Երբ տիկին Բիշարյանին հիշեցրինք, որ ՕԵԿ-ը պետք է տրամադրեր իրենց դիմած պատգամավորների անունները` հիմք ընդունելով թեկուզ այն, որ Շահգելդյանը պատրաստականություն էր հայտնել  խնդրին առնչվող մնացած տեղեկատվությունը տրամադրել մամուլին, Բիշարյանը  կտրականապես հերքեց դա`ասելով, որ ինքը նման բան չի ասել, ապա խորհուրդ տվեց մեզ ծանոթանալ իր հայտարարությանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այդ հարցը փակված է, սակայն չմանրամասնեց թե ինչու:

Հ. Գ. Հեղինե Բիշարյանին ու նրա կուսակիցներին  նախ հիշեցնում ենք` յուրաքանչյուր  լրագրող իրավունք ունի ուղղել ցանկացած հարց ցանկացած քաղաքական գործչի: Երկրորդ`լրատվամիջոցն է որոշում` իր համար որ հարցն է փակ, բաց կամ հետաքրքիր: Երրորդ` եթե ՕԵԿ-ն իր հայտարարության ձեռքը կրակն է  ընկել, լրատվամիջոցներն ու լրագրողները դրա համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Այնպես որ տիկին Բիշարյան, Ձեր կոպտությունն ու զայրույթը իրավունք չունեք «թափելու» տողերիս հեղինակի վրա, որն ընդամենը կատարել է իր աշխատանքը: Դրա համար լավ կլինի ջուրը չտեսած չբոբիկանաք ու չերեւակայեք:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ