ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՊԱՐՏՔ ՉԷ
Արխիվ 12-16ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՊԱՐՏՔ ՉԷ
«Իրավունքը» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից պարզեց` իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, թե «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ տարաձայնությունների հիմնական պատճառը ֆինանսականն է եղել: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Խաչատուր Քոքոբելյանը խոստացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մեծ գումար` խորհրդարանում հայտնվելու դեպքում, սակայն այդպես էլ իր խոստումը չի կատարել: «Դա աբսուրդի ժանրից է եւ ոչ կոռեկտ»,- ասաց Քոքոբելյանը:
Կուսակցության նախագահը հիշեցրեց, որ «Ժառանգության» ու հանրային սեկտորի հետ հավասար պայմաններով կազմել են ցուցակ: «Ընտրարշավին բոլորը տեսել են` ինչ մասնակցություն եմ ես ունեցել»,- եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
