Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ», ՔԱՆԻ ՈՐ... »

Արխիվ 12-16

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ

«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ», ՔԱՆԻ ՈՐ... »

 

«Իրավունք» թերթը ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին խնդրեց մեկնաբանել   հայկական դրոշը Կոնչիտա Վյուստի ուսերին հայտնվելու հանգամանքը, որը տեղի է ունեցել  այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթի բացումից առաջ:

Հայկ Բաբուխանյանի խոսքով` վերջին տարիներին «Եվրատեսիլ» մրցույթը  ընկղմվում է անբարոյականության, հակաքրիստոնեական, անբարո, քայքայիչ հակարժեքների ճահիճը: «Ակնհայտ է, որոշ ուժեր աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց  համար հարթակ են դարձել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի  նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական է, որ մեր երկիրը մասնակցում է  համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Ավելին` այդ այլասերված երեւույթները` կոնչիտաները, որոնցից ցանկացած նորմալ մարդ պետք է զզվի, իրեն է հպում մեր  պետական դրոշը: Դա բոլոր սահմաններն անցնելու նշան է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»»,- հորդորեց ՍԻՄ նախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ