Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄԱՐԴ ԿԵՐՏԵԼՆ ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ԲԱՆՆ Է». ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արխիվ 12-16

«ՄԱՐԴ ԿԵՐՏԵԼՆ ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ԲԱՆՆ Է». ՌՈՒԶԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Մայիսի 14-15-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որև կազմակերպվել էր բարձր մակարդակով: Բոլոնիայի գործընթացը միավորում է 47 եվրոպական երկրներ:Բոլոնյան գործընթացի մեջ հատկապես ուզում եմ կարևորել նրա քաղաքակրթական նշանականությունը, որը հնարավորություն է տալիս  համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերնդի ձևավորմանը:

Գաղտնիք չէ, որ քաղաքակրթության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրների լուծումը թաքնված է քաղաքացու դաստիարակության մեջ, համամարդկային արժեքներ կրող հասարակության մեջ։ Այսօր աշխարհը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և այդ մարտահրավերների լուծման ճանապարհը կրթությունն ու դաստիարակությունն է:

Հետաքրքիր է, որ Իսլանդիայում կրթություն նշանակում է մարդ դառնալ, -ինչպես նշեց Իսլանդիայի կրթության նախարարը:

Այսօր մենք էլ մեր ուշադրությունը պիտի բևեռենք այս կարևոր հիմնահարցին, որ քաղաքացու դաստիարակությանն ուղղված ծրագրերը չափազանց կարևոր են կրթության բոլոր աստիճաններում:

Հոգևոր և բարոյական դաշտի ձևավորման գործում առաջնային կարևորության խնդիրը դաստիարակության և արժեքային համակարգի ստեղծումն է:

Բարոյական, հոգևոր դաստիարակությունը և դրանք պայմանավորող արժեքային համակարգի բացակայությունն ազգային անվտանգության տեսանկյունից առանցքային  վտանգ ներկայացնող խնդիրներ են:  Այն պարզ պատճառով, որ նույնիսկ ամենից սպառազինված բանակ և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու դեպքում անգամ, եթե պետության բնակիչների մոտ բացակայում է տվյալ երկրի քաղաքացու բարոյական դաստիարակությունը, ցանկացած պահի կարելի է կորցնել ամեն ինչ:Եվ այս ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: Պետք է մեկտեղենք մեր ուժերը, ստեղծենք բավարար իրավական նորմատիվային հենք՝ ունենալու դաստիարակության այնպիսի համակարգ, որը ապահովում է ազգի և, ընդհանրապես, Հայաստանի հասարակության համախմբվածությունը և հոգևոր-արժեքային ընդհանրականությունը:

Շատ կարևոր է դաստիարակության մասին օրենքի ստեղծումը, որի հիմքում պետք է դրվեն երեխաների պահանջմունքներն ու իրավունքները, ազգային և Հայ Առաքելական Եկեղեցու արժեքները, ավանդույթներն ու գաղափարախոսությունը, հումանիստական և բնապահպանական աշխարհայացքը:Այն պետք է ներառի Երեխաների և երիտասարդների  դաստիարակության համակարգ, Երեխաների և երիտասարդների  դաստիարակության ծրագրեր, Երեխաների և երիտասարդների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը դաստիարակչական գործընթացում:

Չմոռանանք, որ մարդ կերտելը ամենամեծ արվեստն է:


ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մայիսի 19-ի ելույթը հայտարարությունների ժամին

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ