Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

««ՀՈՐՈՎԵԼ» ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԱՆՍԱՄԲԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ». Պրոդյուսեր

Արխիվ 12-16

««ՀՈՐՈՎԵԼ» ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԱՆՍԱՄԲԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁևԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ». Պրոդյուսեր

 

Երեկ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Այդ մասին «Իրավունքի» հեզ զրույցում ասաց ներկայացման պրոդյուսեր ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԸ`հավելելով, որ թատերականացված համերգ–ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Տ. Վիրաբյանի փոխանցմամբ` հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել համերգ-ներկայացումը, ինչը, անշուշտ, ուրախալի փաստ է: «Վստահ եմ, որ համերգ-ներկայացումը նույնքան ջերմ ընդունելության կարժանանա նաև Գյումրիում (հունիսի 21- ին), Ստեփանակերտում (հունիսի 12- ին) և Երևանում (աշնանը)»:

Տ. Վիրաբյանն ընդգծեց, որ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը այսօր էլ, հավատարիմ իր սկզբունքներին շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և շոշափելով  ժամանակի զարկերակը, զգալով դարի շունչը հայ ժողովրդական երգն ու պարը տարածում է ամբողջ աշխարհով` ի հեճուկս մշակութային համընդհանրացման: «Այս համերգ-ներկայացումն իր բովանդակությամբ, հայ ժողովրդական երգի ու պարի միջոցով կվերարժևորի ազգային մշակույթի ծիսատոնական երևույթների պահպանման ու  տարածման կարևորությունը»:

Հավելենք, որ նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ