Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՂՋԻԿԸ ՕՁ Է ԴԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՂՋԻԿԸ ՕՁ Է ԴԱՌՆՈՒՄ


Օրերս Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերադարձել է Թբիլիսիի մնջախաղի առաջին փառատոնից: Այս մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ` հավելելով, որ փառատոնին մնջախաղի թատրոնը ներկայացել է «Շերանիկ» ներկայացումով: Այն, ի դեպ, արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին:

Ժ. Դադասյանի խոսքերով`ներկայացումը հուզել է վրաց հանդիսատեսին. «Դահլիճում խորհրդավոր մթնոլորտ էր ստեղծվել: Հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ էր հետևում բեմում զարգացող իրադարձություններին»:

Խոսելով փառատոնի մասին, Ժ. Դադասյանը նաև ասաց, որ փառատոնին մասնակցել է նաև ճապոնացի դերասան Մակոտո Ինոուենն, ով այսօր երեկոյան Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հանդես կգա «Դոջոջին» մոնոներկայացումով: Այն սիրո մասին է. վանականի և աղջկա: Բաժանումից հետո աղջիկը շատ է տառապում և դառնում է մեծ օձ:

Ճապոնացի դերասան Մակոտո Ինոուենն առաջին անգամ չէ, որ գտնվում է Հայաստանում: «Առանձնակի սիրով եմ խաղում հայ հանդիսատեսի համար»,- խոստովանեց նա`հավելելով, որ այս անգամ էլ պահը բաց չի թողել կրկին անգամ լինել երևանյան բեմում:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հ.Գ. - Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» վաղվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ