ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. ԵԽԽՎ-ն պետք է առաջատար դեր խաղա անհանդուրժողականության դեմ պայքարում
Արխիվ 12-16ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. ԵԽԽՎ-ն պետք է առաջատար դեր խաղա անհանդուրժողականության դեմ պայքարում
Ազգային ժողովում ընթանում է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ելույթի ժամանակ շեշտել է, որ Եվրոպայի Խորհուրդը բախվում է ծայրահեղականության եւ այլատյացության նորանոր դրսեւորումների հետ։
«Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ՝ հայերը մտադիր են պայքարել նման դրսեւորումների դեմ։ Մեզ մտահոգում է, որ որոշ երկրներում այլատյացության քաղաքականությունը տարվում է պետական մակարդակով։ Խոսքը հարեւան Ադրբեջանի մասին է»,- ասել է Սահակյանը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի Խորհուրդը անխոս առաջատարն է մարդու իրավունքների համար պայքարում։ «Նա պետք է առաջատար դեր խաղա անհանդուրժողականության դեմ պայքարում»,- նշել է ԱԺ նախագահը։
