ԴՌՆԵՐԴ ՊԻՆԴ ՓԱԿԵՔ. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ԴՌՆԵՐԴ ՊԻՆԴ ՓԱԿԵՔ. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
2014 թվականին 119 դեպքով (կամ 9 տոկոսով) ավլացել են բնակարանային գողության դեպքերը: Դրա հետ մեկտեղ տարեց տարի նվազում է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը: Եթե 2012 թվականին բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 49,7 տոկոս, ապա 2013 թվականին այն նվազել է մինչեւ 34,2 տոկոս, իսկ 2014 թվականին կազմել է ընդամենը 32,8 տոկոս:
Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է առանց դուռը ջարդելու, օգտագործելով հարմարեցված բանալի, կամ այլ տեխնիկական միջոց: Լայն տարածում ունեն նաեւ պատուհանից, կամ պատշգամբից բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունները: Ըստ դատախազության վերլուծության, բնակարանային գողությունների դեպքերի աճը պայմանավորված է ազգաբնակչության ծանր սոցիալական պայմաններով: Իր դերը խաղում է նաեւ արտերկիր մեկնած քաղաքացիների կողմից բնակարանները տեւական ժամանակ առանց հսկողության թողնելու հանգամանքը:
Մի խոսքով, ձեր բնակարանների դռներն ու պատուհանները պինդ փակեք, քանի որ գողերը շատանում են, իսկ բացահայտման հնարավորությունները քչանում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
