Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակել Ջուդիթ Ֆարնուորթին, ով այս պաշտոնում գործող դեսպան Քեթրին Լիչին կփոխարինի 2015 թվականի սեպտեմբերին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: «Ես շատ ուրախ եմ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնում նշանակվելու առնչությամբ: Մեծ առավելություն է ծառայել մի երկրում, որն ունի այսքան հարուստ պատմություն և մշակույթ»,-  նշել է Ֆարնուորթը` հավելելով, որ իր դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատելու է Հայաստանի կառավարության հետ` Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ֆարնուորթը, ով հետխորհրդային և կենտրոնական Եվրոպայի երկրների մասնագետ է, ներկայում զբաղեցնում է Ղրղզստանում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը: Նախկինում նա դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում:

:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ