Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԵՅԴԱՐ ԵՎ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ԲԱՔՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԵՅԴԱՐ ԵՎ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ

ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ԲԱՔՎՈՒՄ

 

Բաքվում հավաքում են նախկին և ներկա նախագահներ` Հեյդար և Իլհամ Ալիևների մեծ դիմանկարները, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքի բոլոր մայրուղիներում ու հրապարակներում՝ գովազդային վահանակների վրա: Այդ մասին հայտնում է contact.az-ը: Նշվում է, որ հավաքում են նաև նրանց խոսքերն ու հայտնի արտահայտությունները, որոնք ստորգետնյա անցումների պատերի վրա էին՝ ոսկյա տառերով: Պատճառները հայտնի չեն: «ԶԼՄ-ների համապատասխան  հարցին  շրջանների գործադիր իշխանությունը հրաժարվում է պատասխանել: Ադրբեջանի դեպքում զարմանալի չէ, որ ինքնակառավարման մարմինները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Սա բացառություն չէ, այլ օրենք: Կարելի է ենթադրել, որ  այդ քայլի պատճառը 2015-ի ամառային Եվրոպական խաղերն են, որոնք տեղի են ունենալու Բաքվում հունիսի 12-28-ը: Իշխանությունը, երևում է, սկսել է հասկանալ, որ նախագահի դիմանկարների և ցիտատների նման առատությունը զգալիորեն հակասում է ժողովրդավարական և բարգավաճող Ադրբեջանի իմիջին, որը ներկայացվում է աշխարհին»,- գրում է պարբերականը:





Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ