ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ ԲԱՔՎԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Արխիվ 12-16ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ ԲԱՔՎԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Այսօր Բաքվի Բինագադինի շրջանի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ: АПА-ն հայտնում է, որ, նախնական տվյալներով, 4 մարդ զոհվել է, 14-ը` վիրավորել: Այդ մասին հայտնել է դեպքի վայր ժամանած` Ադրբեջանի գլխավոր դատախազը: Ադրբեջանական Qafqazinfo-ն հայտնում է, որ շենքում է նաեւ լրագրող Սևինջ Ֆեդային` իր նորածին երեխայի հետ: Նրանց դեռ չեն կարողանում տարհանել: Հավանականություն կա, որ նրանք կարող են խեղդվել ծխից:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
