Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ 14 ԱՆԳԱՄ ԱՊՏԱԿ Է ՍՏԱՑԵԼ ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՑ

Արխիվ 12-16

ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՈՒՀԻՆ 14 ԱՆԳԱՄ

ԱՊՏԱԿ Է ՍՏԱՑԵԼ ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՑ


Մայիսի 20-ին կկայանա «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմի պրեմիերան, ինչի առթիվ, երեկ «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էին ֆիլմի ռեժիսոր, դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԱՔՅԱՆԸ, սցենարիստ ՊՈՂՈՍ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ, ինչպես նաեւ գլխավոր հերոսներ ՀԱՅԿ ԱՖՐԻԿՅԱՆԸ, ԷԼԻԶԱ ԹՈՒՆՅԱՆԸ եւ ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:

Սցենարի հեղինակի համոզմամբ. «Հիշատակի ֆիլմ է` նվիրված իմ հարազատ ընկերներից մեկին: Ֆիլմում զետեղված են նաեւ բաց տեսարաններ` եթե ֆիլմը սիրո մասին է, մելոդրամա է, ապա այն իր մեջ պետք է ներառի տեսարաններ, որոնք հանդիսատեսին կտանեն դեպի սեր եւ երջանկություն: Ցավում եմ, որ ֆիլմը չի ունենա այն բարի ավարտը, որին կսպասի հանդիսատեսը»,- տեղեկացրեց Պ. Ամիրխանյանն ու անդրադարձ կատարեց դերասանների խաղին. «Անահիտ Մութաֆյանը սկզբից կերտում էր երկրորդական կերպար, սակայն այնպես ստացվեց, որ ամբողջ ֆիլմի պատմությունը պտտվեց Անահիտի շուրջ, եւ նա դարձավ գլխավոր հերոսներից մեկը: Հայկ Աֆրիկյանը, Էլիզա Թունյանը եւ Անահիտը ստեղծեցին այնպիսի պատմություն, որը հանդիսատեսին կստիպի լացել, ուրախանալ, սպասել եւ ինչու չէ հավատալ փոքրիկ հույսին»:

Ֆիլմը երկու եղբայրների պատմություն է, ովքեր ապրում են նույն հասարակության մեջ, սակայն իրարից շատ հեռու: Պատմության հիմքում իրական փաստեր են, բայց տրվել է նաեւ գեղարվեստական մոտեցում: Ստեղծագործական կազմի փոխանցմամբ` բացի եղբայրական մեծ սիրուց, ֆիլմում ներկայացված է նաեւ ծնողի սերը որդու հանդեպ, ով հանուն որդու պատրաստ է ամեն ինչի:

Ֆիլմի ռեժիսոր եւ դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԱՔՅԱՆԸ գտնում է` ֆիլմը հաջողվել է, պրոֆեսիոնալների կողքին խաղացել են նորահայտ դերասաններ. «Կողմ եմ, որ մեր հայկական ֆիլմարտադրության մեջ լինեն երիտասարդ դերասաններ, որովհետեւ մարդիկ արդեն հոգնել են նույն դեմքերը տեսնելուց: Ժամանակն է, որ էկրաններին ի հայտ գան նոր դեմքեր: Ֆիլմը սկսելիս` դժվարին ճանապարհներով ենք անցել, բայց, փառք Աստծո, կարողացանք ավարտին հասցնել եւ մայիսի 20-ին կհանձնենք հանդիսատեսի դատին»,- վստահեցրեց Ա. Դալաքյանը, ապա տեղեկացրեց, որ նկարահանումները հիմնականում եղել են Երեւանում: Ըստ ռեժիսորի` ֆիլմն ուսուցողական է, սակայն նախատեսված է 16 տարեկաններից բարձր հանդիսատեսի համար` բաց տեսարանների համար:

Խոսելով ֆիլմի խոհանոցային տեսարանների մասին` ռեժիսորը մտաբերեց մի քանիսը, թե ինչպես գլխավոր հերոսուհի Էլիզա Թունյանը ստիպված է եղել 14 անգամ ապտակ ստանալ Անահիտ Մութաֆյանից` կադրը բնական ստանալու համար. «Այդ պահին վիրավորանք էի զգում, իրոք, չկար խաղ, այդ ամենը իրական էր, իրականում ես լացում էի` վիրավորված էի ապտակից: 14 դուբլ ապտակվելուց հետո ասացի` խնդրում եմ, էլ չեմ կարողանում»,- ծիծաղով պատմեց Էլիզան:

Չնայած սցենարի հեղինակն ասաց, որ ֆիլմի պրեմիերային շատ մարդիկ են փորձել խոչընդոտել, այնուամենայնիվ, «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմը երեւանյան հանդիսատեսին հասանելի կլինի մայիսի 21-ից: Իսկ հունիսից` Հայաստանի մարզերում, արդեն հուլիսին` կմասնակցեն մի քանի փառատոների, որտեղից սցենարիստի կանխատեսումների համաձայն` կվերադառնան գոնե մեկ մրցանակով:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունք»-ում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ